«Հետքը» օֆշորային հայտնի սկանդալի հետ կապված օրերս նոր բացահայտում էր հրապարակել, որ այդ պատմության մեջ ներգրավված է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ հնարավոր է՝ օֆշորային սկանդալի բացահայտման բանալին հենց ոստիկանապետի ձեռքում է: Նա կարող է մութ պատմության մեջ լույս սփռել, եթե ասի, թե ում զանգով է Աշոտ Սուքիասյանին թույլատրել լքել Հայաստանի տարածքը, երբ նա «սեւ ցուցակում» էր: Ըստ «Հետքի» բացահայտման, ինչ-որ մեկի զանգով նրա անունը հանվել է «սեւ ցուցակից», ու նա կարողացել է հեռանալ Հայաստանից: Դրանից հետո Ա. Սուքիասյանն այլեւս Հայաստան չի վերադարձել:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, մեկնաբանելով «Զորավարի» հետ կապված այս նոր բացահայտումը՝ ասաց. «Ինձ հավաստիացումներ պետք չեն, որ ես հավատամ, որ Աշոտ Սուքիասյանը մեքենայություններ իրականացրել է պետական բարձր հովանավորությամբ, ցավալիորեն՝ նաեւ հոգեւոր աշխարհի ներգրավվածությամբ: Ինձ համար էական չեն հավելյալ ապացույցները: Ես հավատում եմ եւ անառարկելի ապացույց եմ համարում արդեն այն, ինչ ներկայացվել է այդ գործով: Հավատացողն արդեն հավատացել է փողերի լվացմանն ու քցոցուն, չհավատացողներին էլ սա մի փոքր ավելի վատ վիճակի մեջ է գցել»:
Այն, որ Զորավարի մատը հնարավոր է նույնպես խառն է այս պատմության մեջ, Ստյոպա Սաֆարյանի համար սարսափելի չէ. «Հավատացեք, ինձ համար ավելի սարսափելի է, որ եկեղեցականներ են ներգրավված դրա մեջ: Ես մեր երկրի հիմնական ողբերգությունը չեմ համարում սխալ սեփականաշնորհումը եւ այլն: Շենքերը շատ արագ կարելի է ստեղծել, հաստոցները կարելի է ստեղծել: Մեր երկրի հիմնական պրոբլեմը բարոյալքումն է եւ այն, որ հասարակական այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք ամոթն է, այլեւս գոյություն չունեն: Հասարակության իմունիտետը պայմանավորում են այդպիսի կատեգորիաները, բայց երբ արժեքային դեգրադացիա է գնում, բարոյալքում, դա ամենամտահոգիչն է հասարակության եւ պետության համար: Հասարակությունը գիտի, որ չինովնիկը կարող է լինել հանցագործ, կարող է լինել կոռումպացված, բայց երբ Աստծո սպասավորն է այդպիսին լինում, շատերի համար փլվում է նաեւ այդ աստվածությունը: Այդ առումով ավելի վտանգավոր է, թեեւ խիստ մտահոգիչ է ինձ համար, որ նաեւ ՀՀ ոստիկանապետը, փաստորեն, ներգրավված է այդ հանցագործության մեջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստվող նյութերի ընթացքում 27.07.2012 թվականին բացատրություն է վերցվել Աշոտ Սուքիասյանից, որի կողմից էլ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք ենթարկվել են ստուգման:Աշոտ Սուքիասյանը ՀՀ-ից հեռացել է 01.08.2012 թվականին, մինչև քրեական գործ հարուցելը: ՀՀ սահմանադրության 25-րդ հոդվածով սահմանված է ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չէ որևէ նորմ անձի այդ իրավունքի սահմանափակման վերաբերյալ