Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ակտիվիստների միջադեպը հորինե՞լ էր

Օգոստոս 21,2013 19:08

Այսօր ՌԴ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում դեսպանատան մոտ ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ իրենց աշխատակիցները որեւէ առնչություն չունեն: Դեսպանատունը նաեւ հերքել էր այն տեղեկությունները, թե ակտիվիստները փորձել են անօրինական մուտք գործել դեսպանատան տարածք կամ ինչ-որ իրեր են նետել այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստներ Կարեն Հարությունյանին, Գոռ Առաքելյանին եւ Մելիք Դավեյանին այդ օրը ոստիկանները տարել էին բաժին: Ոստիկանությունը բացատրել էր, որ իրենք ահազանգ են ստացել, որ այդ օրը ՌԴ  դեսպանատան մոտ աշխատողների եւ քաղաքացիների միջեւ վիճաբանություն է: Իսկ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ակտիվիստ Կարեն Հարությունյանն իր զարմանքը հայտնեց, թե որտեղից էր ոստիկանությունը պարզել, թե իրենք փորձել են մուտք գործել դեսպանատան տարածք, իրենք ընդամենը հեծանիվով դեսպանատան ցանկապատի մոտ են եղել եւ նյարդայնացրել ԱԱԾ-ի աշխատակիցներին. «Նման բան իրոք չի եղել, էլի: Ոստիկանությունը ակնհայտ անիմաստ ձեւով էր ներկայացրել այդ ամեն ինչը, խուլիգանություն հոդվածով, իրենց ասելով ձերբակալել էին, թեեւ մինչեւ հիմա մեր կարգավիճակը պարզ չէ, չունենք կարգավիճակ: Գործը քննիչի մոտ է: Ոստիկանությունը մեզ այսպես ասած եկել ու առեւանգել էր, որովհետեւ պետք է ներկայացներ իրավական հիմքերը: Իրենք ասեցին խուլիգանական հոդվածով, թե կոպիտ ձեւով կարգ ենք խախտել, ինչն արտահայտվել է դեսպանատան աշխատակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունքով: Նման բանն աբսուրդ է: Իրենք մի բան անում են, հետո փորձում են ինչ-որ ձեւով հիմնավորել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031