Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով երբեմն քննությունը կատարվում է մակերեսային

Օգոստոս 21,2013 19:02

ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2012 թվականի ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Ըստ այդմ պարզվել է, որ 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445023, որից 338655-ը մարդատար, ապա 2013թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 483614 ավտոմեքենա, որից 388043-ը մարդատար: Այսինքն մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 49388-ով: Ընդ որում, 2010թ.-ի հունվարի 1-ի համեմատությամբ մարդատար ավտոմեքենաների թիվը հանրապետությունում աճել է 67962-ով (388043-320081):
2012թ.-ին հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 2731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 852 մարդ, որոնցից 212-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոչ միշտ է ապահովվում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գործերի քննության պատշաճ որակը:
Մասնավորապես, որոշ դեպքերում կատարվում է մակերեսային քննություն. քրեական գործերով վարույթն իրականացնող մարմիններն անհրաժեշտ հետևողականություն չեն դրսևորում, ինչը հանգեցնում է նշված հանցագործությունների բացահայտման բացասական հեռանկարի ձևավորմանը:
Բացի այդ, պարզվել է, որ դատաավտոտեխնիկական փորձաքննությունների ժամանակ կիրառվում են ժամանակի պահանջներին ակնհայտորեն հակասող փորձագիտական մեթոդները:
Այսպես՝ Փորձագետները համապատասխան հետևությունների հանգելիս` որպես կանոն ղեկավարվում են «Մեթոդական ցուցումներ, Մոսկվա 1988», «Դատաավտոտեխնիկական փորձաքննություն, Մոսկվա 1980», «Ինֆորմացիոն նամակ դատական ավտոտեխնիկական փորձաքննությանը ելակետային տվյալներ ներկայացնելու կարգի մասին, Երևան 1986» և այլ նմանատիպ փորձագիտական ձեռնարկներով: Ընդ որում, նշված փաստաթղթերում արտացոլված մի շարք չափանիշներ մշակվել են ավելի վաղ ժամանակահատվածում. օրինակ` հետիոտների շարժման արագությունների աղյուսակը հաստատվել է դեռևս 1966 թ.-ին: Նույնիսկ հրատարակման տարեթվերի պարզ թվարկումն անհերքելիորեն փաստում է, որ կիրառվող փորձագիտական մեթոդները չեն կարող համապատասխանել տեխնոլոգիական ու տեղեկատվական զարգացման և առաջնթացի ներկայիս ժամանակաշրջանի պահանջներին։
Ուսումնասիրության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ  դատախազության ինտերնետային էջի «Բողոքներ, տեղեկանքներ» բաժնում՝ այցելելով.
ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031