Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց 58 տոկոսը խոստովանել է, որ նրանք հաճույքով են գնում գնումների. Տղամարդկանց գնումների մասին

Օգոստոս 21,2013 18:41

 

Տղամարդիկ հոգնում են գնումներից՝ սկսած գնումներ կատարելու 28-րդ րոպեից, իսկ կանայք՝ մոտավորապես 2 ժամից: Տղամարդիկ այնքան են ձանձրանում առևտրից, որ նույնիսկ կարող են այն կիսատ թողնել ու լքել իրենց կնոջը, ընկերուհուն կամ ընկերոջը, եթե միասին են գնացել գնումների: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 10 տղամարդուց 8-ը կարծում է, որ իր ուղեկիցը ձանձրալի մարդ է , և նա խուսափում է գնումներ կատարել իր գործընկերոջ հետ: «Ընդունված կարծիք է, որ գնումները կանանց հոբբին են, սակայն տղամարդիկ ևս կատարում են գնումներ: Դրանք նրանց համար կարող են ձանձրալի թվալ, երբ սոված են կամ հոգնած կամ երբ խանութ-սրահներում բացակայում են հեռուստացույցներ, որոնք ցուցադրում են սպորտային կամ հումորային հաղորդումներ»,-ասում է Անդի Օլդհամը՝ հետազոտության ղեկավարը: Հայտնում է indianexpress.com-ը՝ վկայակոչելով «The Telegraph»-ը: Ասում են՝ գնումները կանանց համար հաճելի զբաղմունք են, իսկ տղամարդկանց համար ՝ սոսկ անհաժեշտություն: Կարծիք կա՝ դա է պատճառը, որ տղամարդկանց հագուստի բաժինը սովորաբար լինում է առաջին հարկում: «Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել իրականությունը. «Եթե համեմատենք վերջին տարիների հետ՝ տղամարդիկ ակտիվ են գնումներ կատարելու հարցում՝ մանավանդ երիտասարդ տղամարդիկ: Հիմա նաև ավելի վառ գույներ են նախընտրում: Տղամարդիկ ավելի շուտ են կողմնորոշվում, թե իրենց ինչ է պետք, արագ են գնումներ կատարում, նրանք նաև քիչ են սակարկում »,-ասում է երևանյան ՝ տղամարդկանց և կանանց հագուստի խանութի վաճառողուհի 27-ամյա Մարինեն: Նա նշում է. «Տղամարդիկ մի փոքր ավելի բծախդիր են, որ հանկարծ շորը որևէ դեֆեկտ չունենա, կարճ չլինի, նեղ չլինի, իսկ կանայք կարող է հավանեն ու գնեն մի հագուստ, որը չգիտեն ինչի հետ հագնել»: «Եթե ծնողներս ինձ ու քրոջս հագուստ են գնում, ապա դա բավական է, որ եղբայրս տանը կռիվ սարքի: Այդպես չի լինում, նա անպայման իր համար գումար է վերցնում՝ մեզանից ետ չմնալու համար»,-ասում է 17-ամյա Էլիզան: Իսկ 18-ամյա Մանվելը նշում է՝ մեկ ամսվա ընթացքում 4 անգամ գնումներ է կատարում: Հիմնականում գնում է տեխնիկա, հագուստ և օծանելիք. «Օծանելիքն այն բանն է, որի համար փող չեմ խնայի: Տղամարդը ևս պետք է հետևի իր արտաքին տեսքին, սխալ է այն միտքը, թե նա կապիկից մի քիչ պետք է տարբերվի»: Երբեմն կանայք բողոքում են, որ իրենց ամուսիները իրենց հետ գնումների չեն գնում, սակայն indianexpress.com-ը գրում է. «Ըստ հետազոտության ՝տղամարդկանց 58 տոկոսը խոստովանել է, որ նրանք հաճույքով են գնում գնումների, եթե նրանց ուղեկիցը դրա դիմաց որևէ «պարգև» է խոստանում»:

Նազենի Բաղդասարյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031