Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Չի կարելի հայ ժողովրդին դիտարկել զուտ Մոսկվայի համար շինարարությամբ զբաղվողների»

Օգոստոս 21,2013 18:02

Ի՞ նչ ճակատագիր է սպասվում այն 2-2,5 միլիոն հայերին, ովքեր օրինական կամ ապօրինի կերպով գտնվում են ՌԴ-ում, եթե նոյեմբերին Հայաստանը նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, նկատի ունենալով, թե վերջին շրջանում ինչպե՞ս է ՌԴ-ն պայքարում իր երկրում ներգաղթյալների դեմ: Aravot.am-ի հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իր կարծիքով ՌԴ-ն վերջին շրջանում սխալ քաղաքականություն է վարում ներգաղթյալների նկատմամբ:

«Նրանք, ովքեր ՌԴ-ն լավ գիտեն, գիտեն նաեւ, որ առանց ներգաղթյալների էլ ՌԴ-ում շատ խնդիրներ կան, որոնք ուղղակի չեն լուծվում՝ սկսած Մոսկվայի սանմաքրումից մինչեւ շինարարական ոլորտ»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ այլազգիները, մասնավորաբար հայերը, ներգրավված են նաեւ գիտական այնպիսի ոլորտներում, որոնք ՌԴ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն. «Չի կարելի հայ ժողովրդին դիտարկել զուտ Մոսկվայի համար շինարարությամբ զբաղվողներ: Կան եւ գործարարներ, եւ գիտնականներ, ՌԴ-ի համար կարեւորագույն օղակներում դիրք ունեցող մարդիկ: Բոլորին է հայտնի, որ ներգաղթյալները, եթե նրանք օրինապաշտ են, տվյալ պետության համար միայն օգուտ են բերում: Չեմ կարծում, որ ՌԴ պետական չինովնիկները դա չեն գիտակցում»:

Իսկ այն, ինչ հիմա անում է ՌԴ-ն ներգաղթյալների, մասնավորաբար, կովկասցիների, այդ թվում եւ հայերի նկատմամբ, մեր զրուցակիցը համարում է Հայաստանին իր «տեղը նստեցնելուն» ուղղված քայլ:

«Ես ցավում եմ, որ 2,5 միլիոն հայաստանցիներ Հայաստանում չեն, բայց այդտեղ էլ խնդիր չեմ տեսնում ու համոզված եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հաղթահարվի այս իրավիճակը եւ նվազագույն ցնցումներով: Ինչո՞ւ ոչ, որպեսզի նաեւ հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի հայերը վերադառնան Հայաստան»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031