Լրահոս
Օրվա լրահոսը

Ино СМИ. Դարյա Ասլամովան ռուս գործակա՞լ է, որն աշխատում է Թուրքիայի դեմ

Օգոստոս 21,2013 17:59

Ռուս լրագրող Դարյա Ասլամովան «Հաբերթուրք» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրեն բռնաբարել են ադրբեջանցիները:

Ըստ «Ինօ ՍՄԻ» լրատվականի թարգմանության, հարցին, թե Ասլամովան ունեցե՞լ է հարաբերություններ զինվորականների հետ, երբ նա եղել է ռազմական թղթակից, լրագրողը պատասխանել է. «Ղարաբաղյան հակամարտության ժամանակ, երբ ես 21 տարեկան էի ու աշխատում էի հայկական գյուղերից մեկում, ինձ առեւանգել էին ադրբեջանցի զինվորականները: Նրանք ուզում էին ինձ սպանել, իմ նկատմամբ սեռական բռնություն էին կիրառում: Ես երկար դիմադրում էի, ու վերջիվերջո կարողացա փրկել կյանքս»:

Թուրք լրագրողի մեկ այլ հարցին, թե Լեռնային Ղարաբաղի հարցում նա աջակցում է հայերին, Թուրքիայի սահմանի մոտ ուսումնասիրել է սիրիացիների խնդիրը, Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ գնացել է Ստամբուլ` լուսաբանելու, արդյոք այդ ամենը չի հաստատում, որ Ասլամովան ռուս գործակալ է, որն աշխատում է Թուրքիայի դեմ, նա պատասխանել է. «Որևէ ապացույց չկա, որ ես գործակալ եմ: Բայց կան իմ հոդվածներն ու գրքերը: Այդ մեղադրանքն իրոք անհեթեթ է հնչում: Բայց, եթե ուզում են այդպես երևակայել, դա իրենց խնդիրն է»:

Թուրք լրագրողի հարցին, թե խոսակցություններ կան, որ Ասլամովան նաև հարաբերություններ է ունեցել քաղաքական գործիչների հետ, ռուս լրագրողն ասել է, որ դա 25 տարի առաջ էր, իսկ այժմ ինքը գրեթե տատիկ է: Սակայն թուրք լրագրողը պնդել է, որ Ասլամովան դեռ գրավիչ է և նույնիսկ մեկ այլ թուրք լրագրող` Ռեխա Մուխտառն է այդ մասին գրել, ինչին ռուս լրագրողը կարճ է կտրել. «Դա նրա խնդիրն է»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031