Ոսկու նկատմամբ թուրքական մոլուցքի հերթական զոհն է դարձել 80-ամյա ստամբուլահայ Մարգարիտ Ջամքոսօղլուն:
Տարեց կնոջ վրա հարձակվել են հենց նրա տանը, թալանել, որից հետո ծեծի ենթարկել; Վերջին շրջանում Թուրքիայում հայ տարեց կանանց նկատմամբ բռնությունները, որոնցից մի քանիսն ավարտվել են նաեւ մահվան ելքով թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին ցավ են պատճառում, սակայն չեն զարմացնում:
«Թուրքիայում միշտ մտածել են, որ հայերը շատ փող եւ ոսկի ունեն; Որոշ թուրքեր իրենց ողջ կյանքն են նվիրել՝ հայերի ոսկիները գտնելուն»,- «Ա1+»-ին ասաց թուրքագետը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ