Քիչ առաջ Արաբկիր վարչական շրջանի ոստիկանական բաժանմունքից Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին ազատ են արձակել:
Հիշեցնենք, որ նրան այսօր կեսօրին բերման էին ենթարկել Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող շինարարության վայրից: Նա մտել էր շինհրապարակ` արգելելու տեղի ունեցող շինարարությունը:
Պարոն Խզմալյանին վարչական պատասխանատվության են ենթարկել` մոտ 50.000 դրամի: «Արձանագրություն են կազմել, որեւէ փաստաթղթի տակ չեմ ստորագրել, որովհետեւ համարում եմ` շինարարությունը անօրինական է եւ դրանից բխող բոլոր գործողությունները` նույնպես: Ինձ բերման ենթարկելու ընթացքում, ոստիկանները բռնություններ են կիրառել, բայց լուրջ վնասներ չեմ կրել», -Aravot.am-ին ասաց պարոն Խզմալյանը:
Այս պահին պարոն Խզմալյանը կրկին Կոմիտաս է գնում` միանալու այնտեղ վերսկսված շինարարության դեմ պայքարող բնակիչներին: Մեր հարցին՝ այսօրվա ձեր գործողությունները արդյունավե՞տ եք համարում, նա պատասխանեց. «Սա դիմադրության օջախներից մեկն է…արդյունավետ է այն առումով, որ մարդիկ այլեւս չեն վախենում ու հասկանում են իրենց իրավունքները եւ սովորում են պաշտպանել քաղաքացիական իրենց արժանապատվությունը: Մենք թույլ չենք տա անօրինականությունն այնքան ժամանակ, քանի դեռ բնակիչները գիտակցում են ու պաշտպանում իրենց իրավունքները»:
Կարդացեք նաև
Պարոն Խզմալյանի խոսքերով, պայքարող բնակիչների մեջ միայն միայնակ ու ծեր կանայք են եւ ծանր պատկեր է, երբ տղամարդիկ ոստիկանական համազգեստով հրում ու անպատվում են հայ կանանց. «Հատկապես աչքի է ընկնում Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը , որը հրահրում ու սադրում է եւ հայհոյում է աղջիկներին: Այսօր նա հայհոյեց եւ սեռական բնույթի վիրավորանքներ հասցնելով Տաթեւիկ Մայիլյանին, ակտիվիստ աղջիկը լացում էր, ասում` ոնց կարելի է հայ տղամարդը թուրքից բեթար հայ աղջկան նման բաներ ասի: Մի քանի օր առաջ էլ աղջիկներից մեկին ասել էր` եթե մենակ լինեիր, քեզ ուրիշ բան կանեի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ԲԵՐԵՏԸ ՔԱՇՔՇՈՒՄ ԷՏԱՐԵՑ ԿՆՈՋԸ ՄԻՅՈՒՍԸ ԱՍՈՒՄ ԷԱՐԻ ՔԵԶ ԱՆԵՄ ԲԱ ՈՐ ԵՏ ԱՂՋԿԱ ԱՂՊԵՐԸ ԳԱ ՈՒ ՍԱՂ ԸՆՏԱՆԻՔԻՏ ԱՆԻ