Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի բարեգործական 16 ճաշարաններն էլ գործում են

Օգոստոս 21,2013 17:12

Երևանում վերաբացվել են շուրջ մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարանները։

Երևանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների սոցիալական գործընկերության սկզբունքով՝ մայրաքաղաքում գործում է 16 բարեգործական ճաշարան, որոնց 2400 շահառուներ երկուշաբթիից ուրբաթ օրական մեկ անգամ ճաշում են լիարժեք սննդակարգով։

Պետական և եկեղեցական տոներին բարեգործական ճաշարաններում տոնական ճաշկերույթներ են կազմակերպվում։ Ժամանակավորապես չգործող ճաշարանները վերաբացվել են խաղողօրհնեքի արարողությամբ։

«Այսօրվանից վերաբացվել են բարեգործական այն 7 ճաշարանները, որոնք մոտ մեկ ամիս չէին գործում. ավելին,  քաղաքապետի հանձնարարությամբ, սոցիալական գործընկերության սկզբունքով, մի քանի կազմակերպությունների հետ քննարկում ենք բարեգործական ճաշարանների շահառուների ցանկն ընդլայնելու հնարավորությունը։ Այս ճաշարաններում շահառուները միայն սնունդ չէ, որ ստանում են. այնտեղ նրանց  ցերեկային ժամանցն է կազմակերպվում, բուժսպասարկում է իրականացվում։ Նման կենտրոններն ունեն նաև ենթաբաղադրիչ. սպասարկում են ֆիզիկական տկարության խնդիր ունեցողներին, այսինքն՝ նրանց ճաշ են մատուցում տնային պայմաններում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։

Բարեգործական ճաշարանների շահառուները հավաքագրվում են կառավարության հաստատած կարգով։

 Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031