Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն մարզական ընտանիքներն արդեն Ծաղկաձորում են

Օգոստոս 21,2013 17:04

Օգոստոսի 20-ից ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հոբելյանական՝ 10-րդ, մրցույթի մասնակիցները Ծաղկաձորի մարզահամալիրի մարզադաշտում պայքարում են պատվավոր մրցանակներին արժանանալու համար:

Բոլոր տարիքային խմբերում արդեն ավարտվել են խաղային փոխանցումավազք՝ մարմնամարզական օղակներով, 30 մետր փոխանցումավազք՝ փոքր օղակներով մրցույթները: Այսօր ընթացքի մեջ են պարանի ձգում եւ վարժություն բասկետբոլի գնդակով մրցույթները:

OLYMPUS DIGITAL CAMERA«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հիմնական կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն Aravot.am-ին ասաց. «Այս տարի նախորդի հետ համեմատած եզրափակիչ փուլին մասնակցող ընտանիքների քանակն ավելացել է՝ ի հաշիվ ընտանիքների մեկ տարիքային խմբի ավելացման եւ հասել 144-ի: Ծաղկաձորում են շուրջ 500 մասնակիցներ, ներառյալ ընտանիքները, մրցավարները, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները, պատվիրակությունների պատասխանատու ղեկավարները:

Մրցակցությունն ընթանում է աշխույժ պայքարում. ոչ մի ընտանիք չի ցանկանում պարտվել: Բայց մենք ամեն տարի փաստում ենք, որ այս մրցումները պրոֆեսիոնալ չեն: Դրանք կոչված են՝ մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը հայ ընտանիքների առօրյայում արմատավորելու գործընթացը կազմակերպելուն, Հայաստանի տարբեր մարզերում եւ ԼՂՀ-ում ապրող ընտանիքների միջեւ բարեկամական կապեր հաստատելուն: Եվ ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, բազմաթիվ ընտանիքներ Ծաղկաձորից հեռանալուց հետո սերտ ու ջերմ հարաբերություններ են պահպանում»:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031