Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրողը, մարդը առհասարակ դառնում է անտարբեր չափազանց շատ ապրվելուց»

Օգոստոս 21,2013 17:16

Ես ինձ զգացմունքների ապրվածության տիրակալ եմ համարել, թեև չեմ հիշում, որ մեծամտացած լինեմ դրանից: Խնդիրն այն է, որ ես մեռնում եմ ինչպես բոլորը`չապրելով ինչպես նրանք. Մերրի Մկրտչյան

«Այն ամենը, ինչ ես կարող էի զգալ ու զգում էի, իմ տարիքի համար շատ էր, ասում էր, Հովհաննես Գրիգորյանը,- մտահոգվելով, ինչպես ինքն էր ասում, որ շուտով կսպառվեմ: Բայց ես ոչին էլ, բնականաբար չէի կարող անել, ես գրում էի այն, ինչ ապրում էի»,- ասում է երիտասարդ գրող 18-ամյա Մերրի Մկրտչյանը:

Մերին գրել սկսել է 7 տարեկանից, սկզբում բանաստեղծություններ, պատմվածքներ, իսկ ավելի ուշ արդեն 15  տարեկանում հայտնվելով «Ցոլքեր» գրական երիտասարդական խմբակում, սկսվեց նրա գրական դպրոցի ուղղին:

«Կարդացի «Ցոլքեր»-ի անթոլոգիան, սակայն այդ ընթացքում չէի գրում: Ա նթոլոգիայում հիմնականում վելիբրներ էին (սպիտակ բանաստեղծություններ), ինձ համար դա նորություն էր, ես այդպես երբեք չէի գրել: Անթոլոգիան կարդալուց հետո մի տեսակ ոգևորվեցի ու նորից սկսեցի գրել՝ արդեն արձակ բանաստեղծություններ , մեկ-երկու բանաստեղծություն գրելուց հետո էլ որոշեցի գնալ ու միանալ անթոլոգիայում տպված մարդկանց»,- ասում է Մերրի Մկրտչյանը:

Մերին պատմում է, որ առաջին փորձը «Ցոլքեր»-ում նույնիսկ ծափահարություններով են ընդունել, սակայն չնայած լավ ընդունելուն, Մերրին վճռել էր, որ էլ երբեք չի վերադառնա այնտեղ, սակայն խմբի ղեկավարը՝ բանաստեղծուհի Հռիփսիմեն թույլ չտվեց հեռանալ «Ցոլքեր»-ի ընտանիքից:

«Հեռանալու պատճառը իմ բնավորությունն էր»,-ասում է 18-ամյա Մերրին: Տարիքիս հետ կապված գրական դաշտում որոշակի խնդիրներ միշտ են եղել: Ինչպես  ասում էր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը՝ այն, ինչ զգում էի տարիքիս համար, բավականին շատ էր: Նա մտահոգվում էր, որ շուտով կսպառվեմ: Սակայն ես գրում եմ միայն այն պահերն, երբ հասկանում եմ, որը բառը եկել է, իսկ ես չեմ կարող մերժել իրեն, չեմ կարող մերժել նախադասությանը: Ես սիրում եմ բառի ճկունություն ցույց տալը, ճիշտ պահին անհրաժեշտ տեղում հայտնվելը: Այդ ամենը, անշուշտ, զգայական է, նշանակում է՝գրելով, ես ազատվում եմ պահեկան հիվանդությունից, քամվում ու ազատագրվում: Եվ դա հաճելի է: Իսկ սպառվել բոլորիս մոտ էլ պատահում է: Թվում Է, թե սպառված ենք՝ կոնկրետ ինչ-որ բանի համար նորը լինելու: Իմ կարծիքով՝ մենք ուղղակի ապրում ենք տարբեր ընտանիքներում, հայտնվում ենք տարբեր շրջապատներում, հադիպում տարբեր մարդկանց և հենց այս հարաբերությունները, որոնց դեմ քո ռեակցիան գալիս է քո նրբանկատ ու նրբազգաց լինելու աստիճանից,  դու հասկանում, տարբերում ես սխալն ու ճիշտը, գեղեցիկն ու տգեղը, այնքան, որքան, որ դրանք զգում ես, ու սկսում ես բթանալ քեզ շրջպատող շատ բաների հանդեպ: Ինձ համար սպառվելը ուղղակի բթանալն է: Բթանալը կրկնվող ցավի, կրկնվող իրադարձությունների, կրկնվող խոչընդոտները հաղթահարել-չհաղթահարելու մեջ:  Գրողը, մարդը առհասարակ  դառնում է անտարբեր չափազանց շատ ապրվելուց: Իրական անտարբերությունը իրերի հանդեպ սարսափելի է: Տարբերությունը կայանում է նրանում, որ արվեստագետը էդպիսի պահերին դադարում է ստեղծել, այդ դեպքում մենք դրան անվանում ենք՝ սպառվել »:

Մերրին հիմնականում ստեղծագործում է արձակ ժանրում, իսկ հիմա աշխատում է նոր ստեղծագործության վրա:

« Այն գործը, որի վրա աշխատում եմ,  բաժանված է մասերի,- ասում է երիտասարդ գրողը: Այն անհատի մասին է, ով ոչ թե ապրում է, այլ միայն զգում: Նա հայտնվում է փողոցում, հուղարկավորության արարողության տանը. . . Հատվածեները հաջորդում են իրար, վերնագրված են՝ «Ինքը» ու «Անմասն»:

«Ներշնչվում եմ շրջապատից, ամեն ինչից,-ասում է 18-ամյա Մերրին,-: Ես գրականության մեջ շատ ավելի ազատ եմ, քան՝ կյանքում: Ազատությունից ամենևին չեմ վախենում, գրական ազատությունը իմ իրական պատկերն է, հենց այն է, ինչ ես իրականում եմ»,- ասում է նա:

Մերրին ապագա կինոռեժիսոր է և իր  վերջին գործը պատրաստվում է կինո դարձնել:

«Իմ ամբողջ գրական գործերը փորձելու եմ ներառել մեկ լիամետրաժ ֆիլմում,-ասում է նա,- կա միայն միտքը, վստահ եմ, որ դժվար է լինելու, բայց ունեմ ցանկություն: Այս ամենը դեռ միայն որոշումներ են, թե ինչ կլինի վերջնաական արդյունքը, պարզ չէ, սպասենք »  🙂

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031