Լոս Անջելեսում հայկական խմբավորումը կասկածվում է, բեռնատար մեքենաներ առևանգելով, սննդամթերք և էներգետիկ խմիչքներ գողանալու մեջ: Հաղորդում է «Էն Բի Սի»-ին` վկայակոչելով Լոս Անջելեսի իրավապահների հայտարարությունը:
Անցած շաբաթ Լոս Անջելեսի ոստիկանությունը պահեստ է հայտնաբերել, որտեղ պահված էր «տավարի միս, ծովախեցգետին, էներգետիկ ըմպելիք և տարբեր տեսակի սառեցված սնունդ», – ասվում է հայտարարության մեջ:
Ըստ հաղորդագրության, ապրանքը գողացել են բեռնատարների վարորդ ձևացած անձինք, որոնք կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ իրենց հետ տարել են բեռը:
«Կասկածյալները ամենևին իտալացի չեն: Մոռացեք դրա մասին: Նրանք հայկական հանցախմբից են», – ասել են Լոս Անջելեսի ոստիկանությունից «Էլ Էյ Ուիքլի» լրատվականին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ