Այս պահին Կոմիտաս 5 հասցեում Անուշավան անունով մի քաղաքացի կանգնել է բարձրահարկ շենքի շինարարության համար փորված փոսի եզրին և սպառնում է, որ իրեն ցած կնետի, եթե շինարարությունը չդադարեցվի:
Անուշավանը մի քանի օր առաջ միացել է նշված հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ պայքարող Նախախորհրդարանի արագ արձագանքման խմբի անդամներին և պայքարի ընթացքում հաճախ դրսևորել է դյուրագրգիռ ու անհավասարակշիռ վարքագիծ` անտեսելով խմբից հեռանալու և նրա անունից հանդես չգալու բոլոր կոչերն ու հորդորները:
Պատկան մարմիններից պահանջում ենք շտապ կարգով քաղաքացուն դուրս բերել այնտեղից: Նա ինքնուրույն կերպով դուրս գալու փորձ անելու դեպքում կարող է ընկնել մի քանի մետր խորություն ունեցող փոսի մեջ:
Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը