Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանել են խանութ՝ պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս

Օգոստոս 21,2013 15:12

Օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել 1965 թ. ծնված Վերգինե Օ.-ն  և հաղորդում տվել, որ նույն օրը, գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Կամոյի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող դեռևս չգործող հագուստի իր  խանութից գողացել են տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիք և այլ իրեր` պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ նույն օրը, ժամը 21.45-ին, քննչական բաժանմունքից գրություն է ստացվել, որ Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը նույն օրը գիշերը, պատուհանը բացելով, կատարել են 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և Երևան քաղաքի բնակիչ ոմն Արամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արամի անձը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:

Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031