Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքում առաջադրված թեկնածուն դիմել է վարչական դատարան

Օգոստոս 21,2013 14:57

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ինքնաառաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար դիմած Պավլիկ Սարգսյանը, որը հայտ էր ներկայացրել նաեւ մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը, սակայն չմուծեց ընտրագրավը՝ ՀՀ Վարչական դատարանին ներկայացրել է դիմում, որում մասնավորապես ասված է. «Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի  20 օգոստոսի, 2013թ. №5-Ա որոշմամբ՝ ինձ տրվել է 48 ժամ, նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով ընտրագրավի վճարման անդորրագիր ներկայացնելու համար, հղում անելով ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետի, կամ էլ 3 օրացուցային օրվա ընթացքում որոշումը բողոքարկել ՀՀ վարչական դատարան:

ՀՀ ընտրական օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը հակասահմանադրական է, արհեստածին, սոցիալական անհաղթահարելի խոչընդոտ քաղաքացիների հիմնական մեծամասնության համար, և չի կարող այդպիսի օրենք գոյություն ունենալ՝ առավել ևս գործել, քանի որ այն հակասում է ՀՀ գործող Սահմանադրության 1, 2, 3, 4, 6, 11.3, 14, 14.1, 17, 30, 42, 47, 50, 64 հոդվածների անմիջական  գործող իրավական գերակա նորմերին, այնպես էլ նույն օրենսգրքի 105, 107, իրավական պահանջներ  ներկայացնող  հոդվածներին:

Հատկապես ցանկանում եմ ընդգծել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պետության սահմանափակվածության հիմնավորումը. «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» այն է՝ 50 և 64 հոդվածներով քաղաքացուն տրված ընտրվելու իրավունքը:

Նման օրենքի առկայությունը որակում եմ որպես օրենսդիր մարմնի, ՀՀ գործող նախագահի, Սահմանադրական դատարանի անգործությամբ, պաշտոնական լիազորությունների գերազանցմամբ, վնասարար գործունեության արդյունք և գործող Սահմանադրության ապօրինի կասեցում:

Դիմելով դատարան և օգտվելով ՀՀ գործող Սահմանադրության 1, 2, 3, 4, 6, 11.3, 14, 14.1, 17, 30, 42, 47, 50, 64 հոդվածների անմիջական գործող իրավական գերակա նորմերին, այնպես էլ նույն օրենսգրքի 105, 107, իրավական պահանջներ  ներկայացնող  հոդվածներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 18, 27, 27.1, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  18 հոդվածից՝ միջնորդում եմ.

1. ՀՀ ընտրական օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը ճանաչել հակասահմանադրական:

2. ՀՀ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 20 օգոստոսի, 2013թ. №5-Ա որոշումն իմ մասով համարել անհիմն և ոչ օրինական:

3. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի, իմ ընտրարշավի համար պահանջվող բոլոր ծախսերը կատարվի ՀՀ կառավարության կողմից»:

Նշենք, օրենքների դրույթները հակասահմանադրական ճանաչելու լիազորություն ունի միայն Սահմանադրական դատարանը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031