Վիճակագիր Անի Քալաշյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինքնասպանությունների թվի աճ կա՞, թե՞ թեման վերջերս ավելի շատ է լուսաբանվում:
«Կարծում եմ՝ սոցիալ-տնտեսական այն վիճակը, որ սկսվեց 90-ականներից, իրոք ծանր բեռ էր ժողովրդի համար, եւ ոմանք ուղղակի այդ բեռին չդիմացան եւ «կոտրվեցին», «կոտրվել» ասելով նկատի ունեմ նաեւ հոգեբանորեն կոտրվելը, որը, ինչու չէ, կարող է բերել ինքնասպանության»,-ասաց վիճակագիրը:
Անի Քալաշյանը կարծում է, որ ինքնասպանությունների թվի որոշակի աճ կա, բայց նաեւ ինչ-որ տեղ ԶԼՄ-ներն են սկսել այդ թեմաներով լուսաբանումներով ակտիվանալ: «Հիմքը բարոյահոգեբանական արժեքների փոփոխությունն է, ամեն դեպքում, մի 20-30 տարի առաջ երիտասարդները կամ հասուն մարդիկ այն հոգսերը չունեին, ինչ ունեն հիմա: Առօրյան, ընդհանուր արժեքները փոխվել են, դա էլ կարող է մարդկանց չմտածված քայլերի տանել»,-նշեց Անի Քալաշյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ