ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում ընդդեմ ուսման վարձերի թանկացման իրենց արդարացի բողոքի ձայն բարձրացրած ուսանողներին: Վստահ ենք, որ երկրում առկա առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակի պարագայում ուսման վարձերի կամայական թանկացումը բերում է մի իրավիճակի, երբ Սահմանադրությամբ առկա կրթական իրավունքից օգտվելու հնարավորություն են ունենում միայն և միայն ապահովված ընտանիքների զավակները՝ այս կերպ ավելի խորացնելով մեր հասարակությունում առկա շերտավորումը:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը պատկան մարմիններից պահանջում է վերացնել սոցիալական անարդարության այս ցայտուն օրինակը, իսկ ուսման վարձերի հետ կապված էլ ստեղծել ճկուն մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա իրացնել իր կրթական իրավունքը:
Կարծում ենք, որ ուսման վարձերի բարձրացման դեմ ուղղված այս պայքարը պսակվելու է հաջողությամբ և ուսանողների իրավունքների հաղթանակով:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն