Կոմիտասի 5 հասցեի բնակիչները այս պահին փակել են փողոցը, կանգնեցրել երթեւեկությունը:
Քիչ առաջ այստեղից ոստիկանություն բերման ենթարկեցին Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին, որ մտել էր շինհրապարակ՝ խոչընդոտելու աշխատանքները: Նրա նկատմամբ բռնություններ են կիրառել ոստիկանները եւ բռնի ուժով նստեցրել մեքենան:
Նրա առողջական վիճակը մի պահ վատացավ եւ ընկավ գետնին, բայց ոստիկանները քաշքշելով նրան տեղափոխեցին ոստիկանություն:
Այստեղ են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, կարմիրբերետավորներ:
Կարդացեք նաև
Ոստիկանները հարվածում եւ հայհոյում էին շինարարությունը կասեցնող քաղաքացիներին:
Մանրամասները՝ քիչ հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դեպի ապահով, ավատատիրական Հայաստան…
Մխիթարվենք??????? որ արտագաղթին նպաստելն էլ բռնի ուժով չի?????? Ինչքան էլ Սերժ Սարգսյանը նեղանա պիտի ասեմ` ԷՍ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ……………..
Ստացվում է, որ պիտի մտածենք սերժ սարգսյանին չնեղացնելու մասի՞ն:
սերժ սարգսյանին պիտի վռնդել այս երկրից հենց միայն այն բանի համար, որ այսօր Հայաստանը դարձել է ոստիկանական և կղերական երկիր միաժամանակ՝ սերժ սարգսյանի ամպագոռգոռ, գավառական ճառերի նվագակցությամբ, նրա ամենաթողութան և բացարձակ անզորության հետևանքով: Նրա ղեկավարած “պետությունը” սովորական պետության գործառույթներից ոչ մեկը չի կարողանում կատարել: Փոխարենը հաջողությամբ կարողանում է գրեթե անընդհատ ծեծ ու ջարդի ենթարկել իր քաղաքացիներին: Այսքանից հետո ինչքա՞ն անամո՛թ պիտի լինի մարդը՝ իրեն նախագահ համարելու համար:
Բորենիների խրախճանքը շարունակվում է…
Մեր երկրում (որ տենց էլ երկիր չդառավ) ինչքան ցածր է IQն այդքան բարձր է պաշտոնը: Այս օրենքը գործում է բոլորի վրա բացի ոստիկաններից, որովհետև նրանց IQ ն զրո է: