Օգոստոսի 21-ին, ժամը 12:36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 շենքի մոտակա կիսակառույց շինությունից քաղաքացի է սպառնում ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ խոստանում է դեպքի մասին լրացուցիչ տեղեկություն հաղորդել: