Շուտով կլրանա 1 տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքու, այնպես էլ գյուղական համայնքներում, տեղեկացնում է «Շիրակ կենտրոնը»:
Ըստ կազմակերպության, վերջին շրջանում իշխանությունների կողմից պարբերաբար տրվող այն հավաստիացումները, թե «էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է», այդպես էլ իրականություն չեն դառնում:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր հերթական անգամ այցելեցին Ախուրյան համայնքի եւ ԳյումրուՄուշ-2 2 նորակառույց թաղամասի հարեւանությամբ գտնվող շինարարական հրապարակներ՝ իրավիճակին ծանոթանալու եւ լուսանկարահանելունպատակով: Ցավոք, Գյումրու շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնային աշխատանքները չէին իրականացվել:
Շինհրապարակն ամայի էր եւ լքված: Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության դադարեցման պահից որեւէ նոր բան չէր ավելացել:
Կարդացեք նաև
Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին, որոնք, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:
«Շիրակ կենտրոնը» բնակարանաշինության ընթացքի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով դեռ երկու ամիս առաջ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Պատասխանը`այստեղ: