Բառարանները պնդում են, որ պարանոյան հոգեկան խանգարումների ընդհանուր անվանում է, որը բնորոշվում է կայուն եւ համակարգված զառանցանքով։ Վերջինս կարող է առաջանալ հետապնդման սեւեռուն գաղափարի, խանդի, սեփական անձի գերագնահատման հողի վրա եւ այլն։
Անկեղծ ասած, քաղաքական դաշտի մոտ 15 տարվա դիտարկումներն ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ հետխորհրդային երկրում հնարավոր չէ զբաղվել քաղաքականությամբ (կամ նրանով, ինչը մեզ մոտ քաղաքականություն է կոչվում) եւ չտառապել այդ հիվանդությամբ։
Եթե դու վստահ ես, որ տիեզերքի կենտրոնն ես եւ մնացած 6 միլիարդանոց մարդկության ուշքն ու միտքը դու ես, եւ որ այդ 6 միլիարդի մեջ ուղիղ կեսը առավոտից մինչեւ գիշեր զբաղված է քո դեմ զանազան դավեր նյութելով, ապա դու հետխորհրդային քաղաքական գործիչ ես։ Այդ դեպքում դու, բնականաբար, ցանկացած մարդու ցանկացած շարժման կամ խոսքի մեջ տեսնելու ես քո թշնամիների հերթական դավադիր ծրագրերի իրականացման նշաններ։
Պարանոյայով է տառապում, անշուշտ, ընդդիմությունը։ Ամեն մի իրեն հարգող ընդդիմադիր կարծում է, որ նրա նախագահ (ոչ ավել, ոչ պակաս) դառնալու հնարավորություններն այնքան մեծ են, եւ, նա, հետեւաբար, այնքան վտանգավոր է իշխանության համար, որ վերջինս ամեն վայրկյան կաշվից դուրս է գալիս՝ դեպի թագավորական գահն իր երթը կասեցնելու համար։ Եվ եթե, ասենք, որեւէ մարդ հրճվանքով չի խոսում իր՝ ընդդիմադիրի ազգանվեր գործունեության մասին, ապա, դավադրության այդ տեսությունից ելնելով, նա անպայման դրանում կտեսնի «իշխանության ձեռքը»։
Կարդացեք նաև
Բայց հասարակության համար առավել վտանգավոր է, երբ այդ հիվանդության ախտանիշներ է ցուցաբերում հենց իշխանությունը։ Այստեղ պաթոլոգիայի դրսեւորումները կարող են զանազան լինել։ Ադրբեջանի իշխանությունն, օրինակ, վախենալով «նարնջագույն» հեղափոխությունից՝ խանութներից առգրավել է բոլոր տեսակի նարնջագույն հագուստները։ Լուկաշենկոն քրեական հետապնդում է սկսել իր մասին «մուլտիկ» նկարած եւ այն ինտերնետում տեդադրած երիտասարդների դեմ։ «Զրպարտություն՝ Բելառուսի նախագահի դեմ» հոդվածով այդ երիտասարդները, հավանաբար, կդատապարտվեն 5 տարի ազատազրկման։ Դեպքը, բացի ամեն ինչից, ցույց է տալիս «բատկայի» տգիտությունը, փակելով «վտանգավոր» կայքը՝ հնարավոր չէ կանխել այդ մալտիկների տարածումը համաշխարհային ցանցով։ Հակառակը՝ հիմա այդ ծաղրանկարների վրա սեւեռված կլինի ողջ աշխարհի ուշադրությունը։
«Մուլտիկներից» մեկում Լուկաշենկոն գույնը գցում է եւ սեղանի տակ է թաքնվում՝ իմանալով, որ Բելառուսում ազատ եւ արդար ընտրություններ են լինելու։ Ակնհայտ զրպարտություն է. նման ընտրություններ մեր երկրներին «չեն սպառնում»։
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
19.08.2005
ՄԻՏՔ
Հոգեբուժությունը միակ բիզնեսն է, որում հաճախորդը միշտ սխալ է:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ
Որքան արդիական է Հովհաննես Թումանյանի նամակը,գրված 1921 թվականին՝Վենետիկում գտնվող Ավետիք Իսահակյանին.
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:
Պարույր Հայրիկյանին հաստատ կարելի է ընդգրկել էս ցուցակում: Լրիվ համապատասխանում է վերը նշված ախտորոշմանը: Լյուդովիկոս 14-րդ Արև արքան ասում էր, ես եմ պետությունը, էս մարդը ասում է, ես եմ անկախ Հայաստանի մարմնավորումը: Ասում ենք անկախ Հայաստան, հասկանում ենք Հայրիկյան…Պարանոյա: Ամենևին չեմ զարմանա, որ մի հարյուր տարի հետո գաղտնազերծվեն ինչ ինչ փաստաթղթեր ու պարզի, որ Հայրիկյանը ամենևին էլ այն չէր, ինչ ներկայանում էր: Կարծեմ 13 տարի սովետական բանտում անցկացնելուց հետո լավ էր պինդ առողջություն ունի: Իսկ մի քերծվածք ստանալուց հետո հարկատուների հաշվին մենկնեց Գերմանիա “բուժվելու”: Ինքնահավան նարցիս…
Փիրուզ՝, հարազատս, իմ իդեալը երբեք Պարույր Հայրիկյանը չի եղել, և այն տարիքս չէ, որ նրանցով
հրապուրվեմ, բայց մի՞ թե՛ Հայրիկյանն է խնդիրը: Մի՞ թե՛ չեք տեսնում, որ երկիրը թալանվում է
հրեշավոր մասշտաբներով, որ թաղի խուժանի ընտրյալները անցել են ընդերքին, որ նրանց միակ
սրբուռտունը՝ փողն է, և գարեգին Բ-ն իր լռությամբ աջակցում է նրանց:
Գարեգին Բ-ի բ-ն…. այսօր ժողովրդի կողքին պիտի կանգնած լիներ:Հովիվն ինչպես կարող է հոտն անտեր թողնի սարերում ու ինքը, ինչպես ասում են ,,կայֆավատ,, լինի:Ինձ գոնե հայոց պատմությունից ծանոթ չէ ժողովրդի կողմից այդքան չսիրված կաթողիկոս:Հիշենք Վազգեն առաջինին . ինչպիս~ի պատկառանք էինք տածում նրա նկատմամբ:Դժվարին պահերին կանգնած էր ժողովրդի կողքին:Հեռուստատեսությամբ երբ խոսում էր, անձամբ ես ոտքի էի կանգնում:Ինձ նման երևի նաև հազարավոր հայ քրիստոնիաներ:Չէի ուզում այս մասին գրել, բայց Մաքսիմի ,,աջակցել,, բառը շատ տեղին էր ու բնութագրական:Իմն էլ որպես դրա շարունակություն ընդունեք: