Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրականությունը պետք է ընդունել, ընկալել և փոխել

Օգոստոս 21,2013 12:47

Հաճախ է խոսվում, այն մասին, թե ինչքան տաղանդավոր ժողովուրդ ենք մենք՝ հայերս, սակայն, դա ավելի շուտ դատարկախոսության է նմանվում, քան գործնական և իրական արդյունքի արտացոլանք մեր իրականության մեջ:

Մենք միշտ բողոքել ենք, որ պատմության ընթացքում մեզ միշտ իշխել են տարբեր ժողովուրդներ և խեղդել են մեր մեջ մեր ներուժը՝ չթողնելով պատշաճ կերպով «ինքնադրսևորվել»:

Բայց արդյոք պատճառը պետք է փնտրել ուրիշների մեջ, թե ի վերջո մենք էլ պետք է մեզ ինչ-որ չափով հաշվետու լինենք:

Արդեն 20 տարուց ավել է ինչ Հայաստանը, այսպես ասած, անկախ պետություն է, սակայն, ըստ էության, ոչ թե ինչ-որ լուրջ, հեղափոխական ազդեցություն չենք թողել, թե՛ աշխարհի, թե՛ մեր ազգի զարգացման համար, այլև դեռ մի բան էլ, ըստ ամենայնի դոփում ենք տեղում՝ շատ-շատ կարողանալով ինչ-որ կիսագրագետ և կիսապրոֆեսիոնալ կայքեր ստեղծել և «զբաղեցնել» մեր հասարակությանը կամ էլ, եթե մի քիչ հոռետեսորեն վերլուծենք իրավիճակը, շեղել ուշադրությունը առկա բազում խնդիրներից:

Եկեք փորձենք իրականում հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում մեր հասարակության շրջանում: Ժողովրդագրական պատկերը մեղմ ասած տխուր է, տնտեսությունը հեռուստաեթերով աճում է, բայց շուրջ հինգ տարի է ինչ դոփում ենք $2.5-3.մլրդ-ի շուրջ, քաղաքական դաշտը լճացած է, կրթության որակը ցածր, իսկ օրինակ` գիտության ֆինանսավորումը՝ ողորմելի:

Ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել, բայց խնդիրն այն է, որ իրավիճակը շտկելու փոխարեն մենք կարծես ավելի ենք ամեն ինչ բարդացնում:

Այս ամենի հետ մեկտեղ մեր հասարակությունը թմրամոլի պես «նստած» է ֆեյսբուքի վրա, սպառում է իրեն առաջարկված թմրանյութը: Ստեղծվել են և շարունակում են ստեղծվել ինչ-որ կայքեր և բառի բուն իմաստով մարդկանց «առաջարկում են» ցածրորակ «ապրանք»: Մարդիկ զոմբիացվել են: Երբ նայում ես թե, որ նյութերն են հիմնականում «like» կամ «share» արվում, լացդ գալիս է: Դրանք կամ կապված են սեքսի հետ կամ սպանության, կամ էլ կրկին սեքսի հետ: Կարծես մարդիկ նախընտրել են ձեռք քաշել իրենց խնդիրները լուծելուց և որոշել են իրենց «հանգստությունը» գտնել նմանատիպ այլասերված նյութերը դիտելով (այլ կերպ ասած «like» և «share» անելով):

Սթափության կոչ եմ անում մեր հասարակության դեռ առողջ մնացած մասին և խնդրում եմ ամեն ինչ անել, որ իրենց ձայնը ավելի հասանելի դարձնեն, այլապես այսպես շարունակվել այլևս չի կարող: Մարդիկ պետք է ընդունեն իրականությունը իր ամբողջական պատկերով և փորձեն լուծումներ գտնել և իրավիճակ փոխել, իսկ հանձնվելը երբեք էլ ուշ չէ:

Վազգեն ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վազգեն says:

    Որպես հոդվածի հեղինակ խնդրում եմ այն ներկայացնել ամբողջությամբ, այլապես այն մասամբ կորցնում է իր իմաստը: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031