Մայրաքաղաքում բնականոն երթևեկության կազմակերպման և նաև անվտանգության բարձրացման նկատառումով տարեսկզբից իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մինչ օրս համապատասխան գծանշումներ են ապահովվել գլխավոր ու երկրորդական` 70 փողոցներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` հատուկ ուշադրություն է դարձվել փողոցներին հարակից դպրոցների տարածքի գծանշմանն ու վարորդներին կրթական հաստատության մասին տեղեկացնող ճանապարհային նշանների տեղադրմանը:
Տեղադրվել են, ընդհանուր առմամբ, ճանապարհային 359 նոր նշաններ, ինչպես նաև քաղաքի մշակութային օջախների գտնվելու վայրի ու հեռավորության մասին ցուցանակներ:
Փոխարինվել և վերականգնվել է 52 վնասված ճանապարհային նշան։
Կարդացեք նաև
Վերազինվել և նոր լուսացույցներով են կահավորվել Էրեբունի-Ազատամարտիկների, Շիրակի-Արարատյան, Շիրակի-Շարուրի, Ռոստովյան-Նորաշենի, Արին-Բերդի-Արցախի, Բագրատունյաց պող.-Թադևոսյան և Բագրատունյաց պող.-Տարոնցու փողոցների խաչմերուկների լուսանշանային հատվածները:
Հիմնական կարգավորման ռեժիմով է գործարկվել Կուստոյի-Սասունցի Դավթի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի լուսացուցային տեղամասը։
Թվարկված բոլոր ուղղություններով աշխատանքները դեռևս շարունակվում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն