Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդում են երկաթուղու գծերից մեկը՝ փակելով կայարանը եւ գործազուրկ թողնելով աշխատողներին

Օգոստոս 21,2013 11:58

«Ասպարեզ» օրաթերթի ունեցած տեղեկություններով այսօր առավոտից, երկաթգծի Արտենի կայարանում քանդում են երկաթուղու գծերից մեկը, որը նորոգվել էր մեկ տարի առաջ: Ըստ տեղեկությունների, պատրաստվում են այստեղ թողնել մեկ երկաթգիծ եւ երկաթուղային կայարանը՝ գործազուրկ թողնելով կայարանի հինգ աշխատողներին: Ինչպես նշեց Արտենիի կայարանապետը երկաթգիծը քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարում:

-Կապիտալ վերանորոգում են արել, գումարը հատկացրել, կերել են, հիմա էլ անօրինական քանդում են,-իրավիճակը ներկայացնում է Արթուր Առաքելյանը,-մենք էլ չեն ուզում, մեր աշխատատեղերը կրճատում են, մեզ գործից հանում են:

2005 թվականից գործող կայարանի երկաթուղու գծի քանդելու մասին կայարանապետը տեղեկացել է օգոստոսի 20-ին. «երեկ երեկոյան ժամը 17:27-ին հրաման տվեցին, առավոտյան եկել են քանդելու»:

Կայարանապետը այս մասին իրազեկել է եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, եւ ոստիկանությանը, եւ իշխանություններին: Զանգահարել է նաեւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարություն:

Արտենիի բնակիչները եւս դժգոհ են, նրանք հավաքված են կայարանում: Իրավիճակը, ըստ մեր զրուցակիցների կարող է սրվել:

Ալիսա Հակոբյան

Քաղվածքը` «Կոլաժի» քարտեզից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031