«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Վրաստանի նախագահության գրանցված թեկնածու Միխեիլ Սալուաշվիլին
Պարոն Միխեիլ, ինչպե՞ս կգնահատեք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման առումով Վրաստանի քաղաքականությունը և ի՞նչ կարևոր խնդիրներ կթվարկեիք:
Ուզում եմ ասել, որ մենք կիսում ենք այն հայացքները, որի վրա դարեր շարունակ հիմնված է վրացական գիտակցությունը: Վրաստանի տարածքը բոլոր ազգությունների, բոլոր մարդկանց բնակելի տարածքն է, որը պարտավորեցնում է նրանց իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման մեջ: Ինչպես գիտեք, մեր տարածքը բազմիցս դարձել է տարբեր ազգության ներկայացուցիչներին բռնի ուժով Վրաստանում բնակեցման հիմք և Վրաստանում տարբեր պատճառների արդյունքում ձևավորված է բազմազգ հարաբերություններ: Իմ կարծիքով, այս ուղղությամբ Վրաստանում չպետք է խնդիր լինի: Չնայած նրան, որ կան առանձին դեպքեր, որոնք չեն կրում ընդհանուր բնույթ: Իմ կարծիքով, Վրաստանում, ազգային փոքրամասնությունների նկատմամբ նորմալ վերաբերմունք է:
Մեր կարևորագույն խնդիրը լեզվի չիմացությունն է: Ազգային փոքրամասնությունների այն սերունդները, որոնք կազմավորվել են 70-ական թվականներին, Խորհրդային Միության ժամանակ, որոշ պատճառներից ելնելով, շփվում էին ռուսերեն: Ուստի, այն բանից հետո, երբ Վրաստանը ձեռք բերեց անկախություն, առաջին պլան եկավ բնականաբար պետական լեզվի հարցը: Իմ կարծիքով, այն աշխատանքները, որոնք սկսված են Վրաստանում, ազգային փոքրամասնություններին կօգնեն հեշտ ինտեգրվել ամենօրյա կյանք և դա շատ կարևոր է: Բացի այդ, այն սերնդին, որը հիմա մեծանում է՝ ավելի հեշտ է շփվել պետական լեզվով: Խնդիրը կարող է լինել միայն լեզվային: Իմ կարծիքով, Վրաստանում ազգային փոքրամասնությունները այլ խնդիր չունեն:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս կբնութագրեիք Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանային երկրների նկատմամբ: ա) Վրաստան-Թուրքիա բ)Վրաստան-Ադրբեջան գ) Հայաստան
Մեր կուսակցության նախագահական նախընտրական ծրագրի բաղադրիչ մասերից մեկը հենց արտաքին քաղաքականության մեր հայացքն է: Այն դեպքում, եթե բնակչությունը կաջակցի մեր նախագահական ծրագրին՝ իմ նախագահ դառնալու դեպքում, պատրաստվում եմ Կովկասում ստեղծել նոր տարածաշրջանային միջազգային կազմակերպություն – «Կովկաս – խաղաղության տուն»:
Ինչպես գիտեք, Կովկասի տարածաշրջանը 5 պետության միություն է – Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Մեր նախագահական ծրագիրը հաշվի է առնում այս հինգ պետությունների հիման վրա ստեղծել կազմակերպություն, որի հիմնական գաղափարը և գործունեությունը կլինի Կովկասում առկա խնդիրների խաղաղ ճանապարհով լուծում, որն ինքնին հնարավոր կդարձնի, որպեսզի այս երկրների պետական շահերը համընկնեն: Այժմ Վրաստանի և Ռուսաստանի միջև բարդ հարաբերություններ են: Դադարեցված են դիվանագիտական հարաբերությունները: Նույնն է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ… Չնայած այս լարված իրավիճակին, միակ ելքը մենք տեսնում այս միության կենտրոն ստեղծելու մեջ՝ կազմակերպություն, որը կաշխատի առկա խնդիրները հաղթահարելու վրա: Այս բարդագույն տարածաշրջանում խնդիրները կարելի է լուծել միայն բանակցությունների և փոխհամագործակցության ճանապարհով:
Ձեր նախագահության դեպքում, տեսնու՞մ եք արդյոք Հայաստանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտություն, եթե այո, ապա ո՞ր ուղղությամբ: Եթե ոչ՝ ինչու՞:
Մեր բազմադար պատմության ընթացքում, Կովկասի տարածքում, վրաց և հայ ազգերը, այն միակ ազգություններն են, որոնք համագործակցել են: Մենք դարերի ընթացքում անցել ենք համագործակցության տարբեր փուլեր:Կար ժամանակ, երբ Վրաստանը կորցրել էր իր պետականությունը: Գիտեք, որ 11-րդ դարից Հայաստանն էլ նմանապես կորցրել էր պետականությունը և ազգը գտնվում էր իր պատմության ամենածանր ժամանակաշրջանում: Այնուհետև, երբ որոշ պատճառների արդյունքում մեր երկու ազգերը հայտնվեցին մեկ պետության կազմում, դեռ Ռուսաստանի կայսրությունում և այնուհետև Խորհրդային միությունում, բնական է, մեր հարաբերությունների վրա ազդեցություն գործեց կայսրական քաղաքականությունը, որը կայանում էր կայսրության կազմում գտնվող ազգությունների միջև լարվածություն ստեղծելու մեջ:
Հիմա, փաստորեն, Հայաստանը և Վրաստանը անկախ պետություններ են: Մենք ունենք ճշմարիտ ընկերության և փոխհամագործակցության վրա հիմնվելով՝ հարաբերություններ ձևակերպելու և զարգացնելու հնարավորություն: Մեկ անգամ ևս կրկնում եմ. Համարում եմ, որ միասնական կովկասյան կազմակերպության ստեղծումը, էլ ավելի բարձր մակարդակի կհասցնի նրա (կազմակերպությունում) անդամ յուրաքանչյուր երկրի հարաբերությունը մնացած անդամ երկրների հետ:
Գիտեք, որ Վրաստանի տարածքի մոտավորապես 8-9 տոկոսի վրա ապրում է հայ բնակչություն և նրանց ինտեգրումը վրացական պետության կառուցման մեջ՝ կդառնա հայկական պետության հետ մեր նորմալ և լավ հարաբերությունների երաշխիք: Մեր անկախ պետությունները այսօր կարող են ստեղծել այն ճշմարիտ բարեկամությունը և համագործակցությունը, որն անզոր էին ստեղծել այլ երկրի կազմում լինելու ժամանակ: Մշակութային, տնտեսական, կրթական… Գոյություն ունեն բազմաթիվ այլ ոլորտներ, որոնց միջոցով մենք կարող ենք Հայաստան-Վրաստան հարաբերությունները հասցնել բարձր մակարդակի:
Դուք համարու՞մ եք, որ այս ամենը հնարավոր է, հաշվի առնելով Վրաստանի մտերիմ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ռազմական հարաբերություններից սկսած, բոլոր մնացած ոլորտները ներառյալ, հիմնված է բազմաթիվ պայմանագրերի վրա: Հնարավո՞ր է, որ Վրաստանը առանձնանա Թուրքիա-Ադրբեջանական տանդեմից և իրոք վարի անկախ քաղաքականություն Հայաստանի Հանրապետության հետ:
Ապրել փակ դռների ետևում, դա նորմալ չէ: Բոլորս տարբեր հարևանություն ունենք: Միևնույն ժամանակ բոլորս, մեր պետական շահերից ելնելով, պետք է կառուցենք հարաբերություններ մեր հարևանների հետ: Հնարավոր է որևիցե երկիր, որոշակի փուլում, չկարողանա նորմալ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ, սակայն բարյացակամ հարևանի դիրքորոշումը ոչ թե պետք է խորացնի և բարդացնի հակամարտությունը, այլ ամեն կերպ փորձի օգնել հարաբերությունները վերականգնելու մեջ: Ուստի, Վրաստանի դեպքում, մենք համարում ենք, որ կարող ենք լինել միատարր կամուրջ այն հարաբերությունների բարելավման մեջ, որը ցավոք, այսօր գոյություն ունի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Այնպես ինչպես Հայաստանի Հանրապետությունը ևս կարող է իր պոզիտիվ ներդրումն ունենալ մեր հարևան երկրների հետ հարաբերություններում:
Այսքանով, ոչ թե անհնար եմ համարում, այլ պարտադիր է, որ բոլոր հարևանների հետ, հարևանությունը պայմանական է, ուզում եմ ընդգծել, այսօր աշխարհն այնպես է զարգացել, որ տարածքային գործոնն այլևս խանգարող հանգամանք չէ, ուստի, մեր՝ որպես անդրկովկասի կենտրոնական պետության դերը, հենց այս «փակ դռները» բացելու մեջ պետք է կայանա: Այդ դերն իրականացնելու միակ ելքը՝ ըստ մեզ, անդրկովկասյան, տարածաշրջանային, միջազգային կազմակերպության ստեղծման մեջ է կայանում: Ինձ թվում է, եկել է ժամանակը, երբ մենք մեր սեփական ուժերով պետք է կարևորագույն դեր խաղանք մեր հարաբերությունների կարգավորման գործում:
Ձեզ հայտնի է, որ Վրաստանը 90-ական թվականներին ԵԽ անդամակցվելու պահին, մի քանի պարտականություն է ստանձնել ազգային և լեզվական փոքրամասնությունների պաշտպանման վերաբերյալ: Այդ պարտականություններից էր՝ տարածաշրջանային լեզուների մասին կանոնադրության վավերացում և իրականացում: Պատրաստվու՞մ եք արդյոք, նախագահ դառնալու դեպքում, կոչ անել Վրաստանի համապատասխան գերատեսչություններին (խորհրդարանին և վարչապետին)՝ միջազգային պարտավորությամբ ընդունել օրենսդրական փոփոխություններ:
Երբ քննարկում ենք որևէ հարց, պարտադիր է պաշտպանել տերմինաբանական ճշգրտություն, որպեսզի գիտենանք ինչի մասին է խոսքը: Այն կանոնադրությունը, որը հիմնվում է տարածաշրջանային լեզուների զարգացման և աջակցման սկզբունքի վրա, այդ խարտիան հաշվի է առնում այն ազգերի ներկայացուցիչների խոսակցական լեզվի պահպանման երաշխիքի ստեղծում, որոնք չունեն այդ լեզուն բարձր մակարդակով պահպանելու հնարավորություն: Այս փոքր ազգությունները բնակվում են նաև Վրաստանում, սակայն խոսքը այն ազգությունների մասին է, որոնք չունեն սեփական պետականություն: Ուստի համարում եմ, որ տարածաշրջանային լեզուների այս ձևով պահպանումը ցանկացած պետության պարտքն է, եթե նրա տարածքում ապրում է ազգ, որը զուրկ է պետականությունից, երկիրը պետք է անի ամեն բան, որպեսզի աջակցի նրանց ազգային ինքնության պահպանմանը: Այս սկզբունքից ելնելով, իմ՝ որպես նախագահի ջանքը կլինի ուղղված Վրաստանում բնակվող սակավաթիվ ազգերի համար ստեղծել համապատասխան պայմաններ, իրենց խոսակցական լեզուն պահպանելու համար:
Ցանկանում եմ ուղղում մտցնել*), այս կանոնադրության մեջ կոնկրետ ասված է, թե որ խմբերի վրա է տարածվում այս խարտիան և Վրաստանում բնակվող ազգային-լեզվական փոքրամասնությունների անդամները բավարարում են կանոնադրությունում առաջ բերված չափանիշները: Համապատասխանաբար, խոսքը այն մասին է, որ նշված խարտիան վավերացնելու դեպքում պետությունը իր իսկ երկրի քաղաքացիների համար կստեղծի ազգային ինքնության պահպանման երաշխիքներ և որ կարևոր է՝ այս տարածաշրջանում բնակվողներին ընձեռվում է հնարավորություն լիարժեքորեն լինել ներգրավված երկրի կյանքում, միևնույն ժամանակ իրենց մայրենի լեզվով շփվելու միջոցով կապ հաստատել տարածաշրջանի պետական կառույցների հետ:
Ինչ վերաբերում է երկրի տարածքի տարբեր անկյուններում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով խոսելու իրավունքի մասին, բացարձակապես համաձայն եմ: Ես համարում եմ, որ միասնական և անկախ պետության պարտքն է, իր տարածքում բնակվող բոլոր ազգերին տալ մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն: Ինչ վերաբերում է պետական-տարածաշրջանային և մարզային մարմինների հետ հարաբերություններին, սա միասնական պետություն է, որը վրացական պետություն է և պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որպեսզի ազգային փոքրամասնությունների ինտեգրումը տեղի ունենա հենց պետական լեզվի միջոցով: Նրանք պետք է ունենան մայրենի լեզվով ոչ միայն միջին, այլև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, միևնույն ժամանակ նրանք պետք է հարգեն և զգան, որ ապրում են այնպիսի պետությունում, որն ունի պետական լեզու և որպեսզի նրանք այդ երկրում իրենց չզգան օտար՝ պետք է տիրապետեն պետական լեզվին, որպեսզի կարողանան իրենց ներդրումն ունենալ երկրի կառուցման գործում: Իմ կարծիքով, սա այն ելք է այն բարդ իրավիճակից դուրս գալու համար, որը ստեղծվել է որոշ պատմական գործոնների արդյունքում:
«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոն