Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գծերով գծանշված չեն նախարարությունների, իրավապահ մարմինների, բանկերի մուտքերի առջեւում գտնվող տարածքների ավտոկանգառները

Օգոստոս 21,2013 11:25

Երեկ Երեւանի կենտրոնական փողոցներով շրջելիս պարզեցինք, որ կարմիր գծերով գծանշված չեն նախարարությունների, դատախազությունների, դատարանների, ոստիկանական շենքերի, բանկերի մուտքերի առջեւում գտնվող տարածքների ավտոկանգառները։

Սա նշանակում է, որ պետական կառույցներում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները կշարունակեն կանգնեցնել Երեւանի փողոցների կենտրոնական հատվածներում՝ ավտոկանգառներում, որոնք չեն լինի վճարովի։

Այսինքն` բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց վարորդները ստիպված չեն լինի լրացուցիչ գումարներ վճարել իրենց ծառայողական ավտմեքենաները աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար։

Այս արտոնությունից կարող են օգտվել դատավորները, դատախազները, բարձրաստիճան ոստիկանները, բանկում աշխատողներն ու այս «դասին» պատկանող մնացած մարդիկ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031