Բետոնը կերել է սիզամարգերն ու կանաչը, մնացել են միայն խեղճուկրակ սրճարանները, որոնք ժամանակին այցելուներ ունեին, հիմա գրեթե չունեն։ Ու նաեւ պատճառը, որ այստեղ գները մատչելի են մարդկանց։ Ընդամենը 2 հազար դրամով կարող ես օգտվել այգու սրճարաններից։ Դրանցից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում հաստատեց, որ սրճարանից օգտվողների թիվն զգալիորեն նվազել է, ըստ նրա՝ հիմնական պատճառն այն է, որ այգում տեղադրվել են նստարաններ։
«Չնայած ազատ եւ բարեկարգ տարածք քիչ կա, բայց հնարավորինս բոլոր հատվածներում տեղադրել են աթոռներ, մարդիկ էլ պաղպաղակը դրսից են գնում եւ, նստելով աթոռներին, վայելում իրենց հանգիստը»,- ասաց աշխատակիցը՝ հավելելով, որ երեւի դա էլ հիմնական պատճառն է, որ սրճարանները փակվել են։
Սրճարաններից շատերն այս տարի չեն վերաբացվել, փոխարենը վերածվել են անտուն մարդկանց համար օթեւանների։ Դրանցից մեկը նախկին «Ջրահարս» սրճարանն է, որը գտնվում է Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ: Սրճարանի տարածքն անմխիթար վիճակում է՝ քարուքանդ եղած բետոնե հատակ, ժանգոտված երկաթե ձողեր, չգործող շատրվաններ, որոնք վերածվել են աղբամանների։
Նույն վիճակում են նաեւ այդ հատվածում գտնվող «Անդորր», «Luckys» սրճարանները։
Կարդացեք նաև
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում