Հատվածներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) հարցազրույցից:
– Պարոն Խաչատրյան, Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել՝ հունիսի 1-ին Ձեր տան մոտ հայտնաբերված գնդակի հետքերի կրկնակի փորձաքննություն նշանակելու համար։ Միջնորդությունը բավարարվել է։ Բավարարվել է նաեւ փաստաբանի մեկ այլ միջնորդություն, որով նա խնդրել էր իրեն հնարավորինս մասնակից դարձնել այդ փորձաքննությանը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին։
– Թող լինի։ Ես որեւէ բան չեմ ասում։ Տեսագրությունը կա, որը հասանելի է բոլորին։ Առաջին հերթին ասեմ, որ ՀՀ-ում չկա այնպիսի մի մասնագետ, որ տեսագրությունները կեղծի։ Բոլոր մասնագետներն էլ համոզվել են, որ տեսագրությունը կեղծված չէ։ Թե փաստաբանի ցանկությունն ինչ է, ես որեւէ բան չեմ կարող ասել։ Ու կարծում եմ, որ նորմալ իրավաբանն ավելորդ արտահայտություններ չպետք է անի։ Կարծում եմ՝ իրավապաշտպանի խնդիրն իր պաշտպանի իրավունքները պաշտպանելն է, նորմալ իրավաբանն այլ արտահայտություններ իրեն թույլ չի տա։ Ինչ-որ մի ժամանակահատված հետո այս գործի քննությունն ավարտվելու է, ու ամեն ինչ պարզ է լինելու։ Նշեմ միայն, որ ոչ ոքի համար էլ հաճելի չէ երիտասարդ մարդու մահը։
– Դուք այժմ ինչո՞վ եք զբաղված եւ ի՞նչ եք պատրաստվում անել։
Կարդացեք նաև
– Ես անելու ոչ մի բան չունեմ։ Ես այժմ ավելի լուրջ խնդիր ունեմ։ Սպասում եմ օբյեկտիվ քննության, ես ոչ մեկից նեղանալու բան չունեմ, սա մի փորձություն էր, որ եկավ պատահեց։ Ես այժմ պետք է հավաքվեմ, որ այս փորձությանը դիմակայեմ:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում