Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբոյի Մանվել. «Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերի մեջ ճշմարտություն կա»

Օգոստոս 21,2013 10:49

Հատված «Առաջին լրատվական»ին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հարցազրույցից: 

– Պարոն Եղիազարյան, պայքարի ելած ազատամարտիկները կարծես պառակտվել են. մի խումբը պայքարում է երկրում համակարգային փոփոխությունների հասնելու, մյուս մասն էլ՝ իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար. արդյո՞ք այս տարաձայնությունները չեն խանգարում ցանկալի արդյունքին հասնելու ճանապարհին:

– Ե՞րբ էինք միացել, որ հիմա էլ պառակտվենք, ո՞ր գաղափարի շուրջ էինք միացել, որ հիմա էլ տարաձայնություն կա, և մամուլն էլ գրում է, թե մենք պառակտվել ենք: Երբե՛ք, անգամ Վազգեն Սարգսյանի օրոք միակարծիք չեն եղել ազատամարտիկները։ Եղել են երկրապահներ և եղել են մարդիկ, որոնց արհեստականորեն դուրս են մղել երկրապահների շարքից, որոնք տվյալ ժամանակաշրջանի իշխանություններին լավ աչքով չեն նայել, համաձայն և համակարծիք չեն եղել նրանց վարած քաղաքականության հետ:

Ուզում եմ ասել, որ ազատամարտիկներն ամբողջական հավաքական կերպով երբեք էլ հանդես չեն եկել։ Եղել են մարդիկ, որոնք տեղ են գտել երկրապահների մեջ, սակայն երկրապահի հետ կապ չեն ունեցել, մարդիկ էլ չեն ուզեցել իրենց կողքին կանգնել։ Այդ մարդկանցից մեկն էլ ես եմ: Հիմա ասում եք՝ տարաձայնություն կամ պառակտում, մենք չենք միացել պարզապես։ Ինչի՞ համար մենք պետք է միանանք մարդկանց, որոնք կարծում են, որ պետք է սոցիալական խնդիրներ լուծել, երրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկին տալիս են 45․000 գումար, ավելացնելու են 15-20 հազար դրամով՝ Ռուսաստանի օրինակով, որին ես տեղյակ եմ, ուրեմն արժի՞ այդ գումարի համար ոտքի ելնել և պայքարել այն դեպքում, երբ ազատամարտիկի պաշտպանած հայրենիքը հոգեվարքի մեջ է, երբ հայ ժողովրդի դեմքին ժպիտ չկա, երբ Սիսիանը, Վարդենիսն արդեն դատարկ քաղաքներ են համարվում։ Այս վիճակում Մանվել Եղիազարյանի նման մարդիկ իրավունք ունե՞ն 15-20 հազար դրամ մուրալու: Երկիրը շատ աղքատ վիճակի մեջ է, նրանք մտածում են այնքան աղքատացնել, որ այդ 40 հազարն էլ բավական լինի և մեծ գումար երևա: Միլիարդներ են գողացել այդ միլիարդների մեջ ո՞ր պատգամավորը կամ վարչապետը՞ պետք է որոշի, թե՝ Մանվել Եղիազարյանին 15 հազար դրամ փող տվեք կամ ոչ: Ասեմ Ձեզ՝ այդպիսի մտածողները շատ քիչ են, շուտով նրանք չեն լինելու կամ շատ քիչ են լինելու և միանալու են հետագայում մեզ:

– Խոսեցիք նույնիսկ Վազգեն Սարգսյանի օրոք համախմբված չլինելու մասին: Արցախյան ազատամարտի հերոս, գեներալմայոր Արկադի ՏերԹադևոսյանը (Կոմանդոս) կարծում է, թե Վ Սարգսյանն իր շուրջը խմբավորում էր ստեղծել, որի պատճառով շատերն իրենից երես թեքեցին, և այդ խմբավորման պատճառով էլ նա հիմա չկա: Համամի՞տ եք:

– Քիչ առաջ կարդում էի նրա հարցազրույցը: Ընդհանրապես ասեմ՝ մենք հայերով շատ լացկան ժողովուրդ ենք, վերին աստիճանի մեռելասեր: Ես Ձեզ կասեմ հետևյալը՝ Ա․ Թադևոսյանի խոսքերի մեջ բավականին ճիշտ բաներ կան ասված: Նա (Վ. Սարգսյանը- 1in.am) սիրում էր, որ իրեն գովում էին, բայց կային մարդիկ, որ չէին կարող գովել Վ․ Սարգսյանին և դուրս մնացին, իր կողքը կային նաև մարդիկ, որ չպետք է լինեին, իրավունք չունեին լինել:

Կարող էր Վազգեն Սարգսյանը չլինել, շատ ուրիշ մարդիկ կային, որ այդ տեղը կարող էին զբաղեցնել, բայց Վազգեն Սարգսյանն է եղել նախարարը, և մենք ունենք այս վիճակը, իսկ այս վիճակի գնահատականը տալու համար մենք պետք է շատ խորը գնանք և պրպտենք: Չեմ ուզում ինչ-որ բան ասել, որովհետև այս պահին ինչ էլ ասեմ՝ կցկտուր և աղավաղված պետք է լինի խոսքս: Բայց մի բան, այնուամենայնիվ, կասեմ՝ երբ մտան Ազգային ժողով ու սպանեցին մի մարդու, ով շատ մարդկանց (նույնիսկ անտեղի) մարդ էր դարձրել ու բարձր աստիճանի հանել, ոչ մեկը չհանեց ատրճանակը և չկրակեց մարդասպան Նաիրի Հունանյանի վրա: Դա բավակա՞ն է, որ ասեմ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերի մեջ ճշմարտություն կա:

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. VARDAN says:

    .ՔԱՋՈՒԹԻՒՆԸ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱ՞ՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ….

  2. Գիտեք որ մարդիք չկան մահացելեն… ինչ ասեք կարբղեք խոգել… բայց մարդիք կան որ կարան ապացույցներով ծեզ ասեն ովեք դըք. ֆիդաեիների անունը քցոցները, ու իրանց մասին սխալ արտահայտություներ անողները, վորտեվ գիտեք որ ղարաբաղը իրանց դուխի ու հաերենասիրությանբ բաքվից վերցրեցինք… սաղ ֆռոնտներով կռվումեին, իս դուք սարերում, իրանց սնայպեր խփելեիք տալի… գիտեիք որ իրանք հետ գաեին… Երեվանցի տղեքը… դուք հիմի, ոչմի բան չեիք ունենա, որին բռնել տվիք, օվ կռվից հետո գնաց ռուսաստան, ելի վերացնել տվիք, մահվան վկայականը Հովիկյան Արամի, տվեցի հանրահավաքի ներկայացուցիչներին… օգոստ 8-ին,2013թ, հլը, շատ փաստեր կան, չբացված, կծիկը նորա քանդվում, ՀԱԲԻ- տղեքից-ել կան որ շատ բան կարան ասեն…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031