Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ սրբազան. «Տեր աստված, ի՞նչ պատասխան եմ քեզ տալու»

Օգոստոս 21,2013 10:26

Հատված Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի հարցազրույցից:

– Հոգեւորականի կերպարն ինչպիսի՞ն պետք է լինի։

– Հոգեւորականն առաջին հերթին հոգեւոր հայր է. անկախ տարիքից, պաշտոնից, դիրքից՝ իր հոգեւոր զավակների համար պետք է պատասխան տա Աստծո մոտ։ Ես երբեմն սարսափում եմ։ Արցախում 150 հազար մարդ կա։ Ասում եմ՝ Տեր աստված, ի՞նչ պատասխան եմ քեզ տալու, ես ի՞նչ իմանամ, թե ով հայհոյեց, ով ինչ մտածեց, ով ինչ արեց։

Սարսափում եմ, բայց եւ գիտակցում եմ, որ դա իմ լուծն է։ Պիտի փոխեմ իրենց, շտկեմ, բոլորի վրա աղոթք անեմ, պիտի խնդրեմ, որ ով ինչ մեղք է գործում՝ գիտակցաբար, անգիտակից, որ Աստված ների։ Ուղղակի պետք է սիրես զավակներիդ, ամեն մի հոգեւորական պետք է իր հոտը սիրի։

– Իսկ եթե այդ հոտի մեջ կան լպիրշ օլիգարխներ եւ շվայտ կենցաղով ապրող հոգետրականնե՞ր։

– Մենք բոլորի համար ենք պատասխան տալիս։

– Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի թեմի առաջնորդի՝ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի,  կաթողիկոսին ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակի հետեւանքով առաջացած սկանդալը։ Դուք հոգեւոր խորհրդի անդամ եք եւ լավատեղյակ եք գործընթացներից։

– Չէի ցանկանա խոսել այս մասին։ Մի բան կասեմ։ Մեր ազգն իր փորձություններով է գնում։ Մեր եկեղեցին էլ իր փորձություններով է գնում։ Կա մեկ բան՝ չարը 24 ժամ աշխատում է։ Սա պիտի հիշենք։ Բնական է, որ մեր ազգի դեմ էլ է աշխատում։ Չէ՞ որ առաջին քրիստոնյա ազգն ենք։ Մեր եկեղեցու դեմ էլ է գնում պայքար եւ գնալու է։ Զարմանալի ոչինչ չկա։ 1915-ին տասնյակ հազար եկեղեցականների կոտորեցին։ 4-5 հազար վանք-եկեղեցի փակվեց։ Խորհրդային Հայաստանում հոգեւորականներին գնդակահարեցին, աքսորեցին։ 87-88 թվականներին Սովետմիության ամբողջ տարածքում Հայ առաքելական եկեղեցին ուներ ընդամենը 29 գործող եկեղեցի։ Իսկ 60-ականներին ավելի պակաս էր՝ 16-17-ն էին գործում։ Մեզ ցեղասպանության ենթարկեցին։ Հանկարծ եկեղեցին փորձում է ոտքի կանգնել։ Իհարկե, պիտի լինեն հարձակումներ, սայթաքումներ, գայթակղություն պիտի լինի։

Ծրագրված խաղեր են գնում։ Մենք դա պետք է հաղթահարենք եւ բոլորով անցնենք։

– Հնարավո՞ր է, որ Մայր Աթոռի հետ կապված որոշ դժգոհությունների հետեւանքով մի քանի թեմեր միանան Կիլիկիո Աթոռին։

– Ինչո՞ւ։ Չեմ կարծում։ Եկեղեցին կանոնական, դոգմատիկ հաստատություն է։ Ունի իր կարգուկանոնը։ Ինչպես բանակը, դա էլ է ծառայություն։ Ամեն ինչ հստակեցված է, թեմերը բաժանված են՝ ծխերը, վանքերը։ Կարծում եմ՝ մենք Սուրբ հոգով ամեն ինչ շտկելու ենք։ Հարց չկա, որ մենք չկարողանանք սեղանի շուրջ նստելով լուծել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած says:

    Պարգև սրբազան, ջուր եք ծեծում և յուղ վառում։ Կարևոր հարցերից ճարպկորեն խուսանավում եք` թաքնվելով ընդհանուր բուն խնդիրներից շեղող և արդեն հոգնեցնող հոգևոր արժեքների ետևում։ Վախենում եք անկեղծորեն ասել, որ դուք էլ եք վախենում կտրիչից, գոնե լռեք, մարդիկ ձեր և մյուս ժրաջանորեն լռողների մասին ավելի դրական կարծիք կունենան, թե չե իսկապես բոլորդ էլ յուղ եք վառոմ։ Պատասխան եք տալու նաև ձեր վախկոտության ու կրավորական կեցվածքի համար, սրբազան ու հոգևոր հայրեր, ու՞ր եք փաղչելու։ Այնուամենայնիվ դուրս է գալիս, որ ձեր միջի ամենահամարձակն ու շատ թե քիչ անկեղծն իր թերություններով հանդերձ Նավասարդ Կճոյանն է։ Ինչպես Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ կասեր, – արյուներդ ձեր գլուխ։ Վայելեք ձեր կանոնազանց եկեղեցին էլ, կաթողիկոսն էլ, անսեր ու անմիաբան ախպերությունն էլ։ Այստեղ են ասել` սելը չի ճռում, սելվորն է ճռում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031