Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն չի կարող օգտագործել ԼՂՀ հակամարտությունը

Օգոստոս 20,2013 23:57

«ԼՂՀ հակամարտության հանգուցալուծման վրա, ցավոք, հակամարտող կողմերը` Ղարաբաղը-Ադրբեջանը եւ Հայաստանն այդքան մեծ ազդեցություն չունեն, ինչքան գերտերությունները: Բնական է, որ հակամարտությունըը լուծում կստանա միայն գերտերությունների շահերի համընկնելու դեպքում եւ այդ հակամարտությունըը միակողմանիորեն օգտագործել Հայաստանի դեմ` ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման համար, որեւիցե կողմին չի հաջողվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` հավելելով, որ նման թեզերը տարածվում են զուտ քարոզչական նպատակներով:

«Հայաստանի` Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը ՌԴ-ի համար առավելապես քաղաքական եւ հոգեբանական խնդիր է, քան տնտեսական, ինչպես Ուկրաինայի պարագայում է, բայց ԼՂՀ կոնֆլիկտը Ասոցացման համաձայնագրի դեմ կամ հօգուտ օգտագործել, որեւիցե կողմին չի հաջողվի»,- կարծում է մեր զրուցակիցը:

Խաչատուր Քոքոբելյանի հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ազատություն եւ ակախություն Արցախի Հանրապետությանը հարեւաններից՝ Հայաստանի եւ Ադրբեջանական հանրապետություններից:

  2. Maxim says:

    Որքան որ երկրի ներսում թալանը մեծ լինի ու մասշտաբային, այնքան երկիրը կծաղկի ու ԼՂՀ-ի
    հարցը մեր օգտին կլուծվի, այնպես որ՝ կեցցե թալանը և օֆշորագիտությունը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031