Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար Սուքիասյանը զանգահարել է Փայլակ Հայրապետյանին, առաջարկել է լեզու գտնել

Օգոստոս 20,2013 22:57

Գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն նոր հաղորդում է ուղարկել, բայց դեռ ոչ մի արձագանք չի ստացել:

«Ամերիա» բանկը մեծ հանցագործություն է կատարել, վերցրել է իմ ամբողջ ունեցվածքը՝ համապատասխան գումարները բիզնես ծրագրի համաձայն փոխանցելու համար, բայց ուղարկել է օֆշորային գոտի, որտեղ վարչապետը, Աշոտը եւ մյուսները բիզնես են անում: Ես ինչ իմանայի՝ հանրապետության 2-րդ մարդը չի ուզում Հայաստանում արտադրություն լինի, ես ինչ իմանայի, որ հանցագործությունը գլխից է, ինչ իմանայի՝ ձուկը գլխից  է հոտել: Դիմում եմ գրել դատախազություն դեռ չեն արձագանքել, բայց դե հիմա քննություն է կատարվում, շատ լավ քննություն է կատարվում, ինձ թվում է ամեն ինչը կբացահայտվի, կընկնի տեղը»,- ասաց պարոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, Փայլակ Հայրապետյանը այն նույն գործարարն է, ում ունեզրկման համար, ըստ «Հետք» էլեկտրոնային կայքի  բացահայտումների, մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Գործարարը ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում ճանաչվել է տուժող:

Պարոն Հայրապետյանի պատմելով, որոշ ժամանակ առաջ գործարար Սուքիասյանը զանգահարել է իրեն, առաջարկել լեզու գտնել, բայց ինքը մերժել է. «Ասաց՝ գիտես ինչ կա, արի միասին այս հարցերը լուծենք, ասացի տղա ջան բեր իմ ունեցածը հետ տուր, ես արդեն  78 տարեկան մարդ եմ չեմ կարող քեզ հետ գնալ Աֆրիկա աշխատանքներ անելու, ձայն չհանեց, դրանից հետո էլ չի զանգել»:

Գործարարը բացառում է, որ այս գործը չբացահայտվի ու քննության ընթացքից էլ մի քանի անգամ շեշտեց, որ գոհ է: Չնայած դեռ առերեսում չի եղել գործով ներգրավված անձանց եւ այն գործարարների հետ, ում հետ ժողովի է եղել էկոնոմիկայի նախարարությունում:

Արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում նկատել էր, թե ինքը  այնքան միամի՞տ է, որ իր անունով օֆշորային ընկերություն գրանցեր, այս կապակցությամբ գործարար Հայրապետյանը հակադարձեց. «Կճոյանը շատ կիրթ զարգացած, լավ սովորած հոգեւորական է… Կճոյանին բացահայտել են բացահայտողները, ես չեմ հայտարարել նրա ով լինելը, հայտարարել է այն մարդը, ով ստուգել ու բացահայտել է, որ,  իսկապես, կապ ունի օֆշորային ընկերության հետ: Չէի իմանում, որ նա այդպիսի հանցագործ կլիներ: Ինչպես ասում են՝ խորամանկ աղվեսը երկու թաթով է թակարդն ընկնում: Էն ժամանակ փակ էին էդ տարածքները, փակ էր ինֆորմացիան, եւ ոչ ոք չէր կարող պարզել՝ ով է սեփականատերը: Բայց խաչը մեր կողմից էր, բացվեցին այդ տարածքները, ինֆորմացիան հասանելի դարձավ եւ արդեն հնարավոր եղավ պարզել, ովքեր են կանգնած ընկերության հետեւում»:

Պարոն Հայրապետյանն ասաց նաեւ, որ առաջիկայում նոր հայտարարությամբ է հանդես գալու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Կինո Էրեվանից ներքեվ, Ալավերդյանի վրա, հայաթի թթի ծառը, որը կտրիր ու քոքի վրեն ագրանկի ցեխ դրիր, հլը քթիցտ շատ կբերի:
    Իրար կերեք չաղացեք, ես ծառի դարդն եմ…

  2. Hakob says:

    էս “մարդը” մանկապարտեզ ա քանդել… մանուկների մանկությունն ա քանդել… իսկ դու ագռանկա էս ասում:

    սրա քթից ինչ որ էկել ա , դեռ ձնծաղիկներ են… իրա գերդաստանը հլա դեռ շատ պետք է քաշի… էն որ ասում են, երեխեն հոր համար պատասխան չի տալիս, դա սուտ ա, լավ էլ պատասխան ա տալիս: Որտև վերևը Աստված կա:

    վերջին մոմենտին իրա “զավոդը” կամազներով հասցրեց դատարկելը, մինչև միլիցիայի այնտեղ հայտնվելը… բայց դա էլ իրան չի փրկի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031