Վերջերս հաճախացել են դեպքերը, երբ ուժային կառույցները, քրեական հեղինակությունները, պետական ապարատի կողմից հովանավորվող անձինք փորձում են ճնշումներ գործադրել մեր՝ նստացույցի մասնակիցների, աջակիցների, հարազատների վրա:
Հայտնում ենք, որ մեր պահանջների կատարմանը հետամուտ լինելու գործում վճռական ենք և ոչինչ, այդ թվում նաև մեր ծնողների ու հարազատների վրա ազդելու փորձերը չեն կարող փոխել մեր դիրքորոշումը: Դատապարտում ենք նման գործելաոճը և հայտարարում, որ հետամուտ ենք լինելու, որպեսզի բացահայտվեն և հրապարակվեն այն անձանց և կառույցների անունները, ովքեր փորձ կանեն ճնշումներ գործադրել, սպառնալ մեզ, մեր հարազատներին և աջակիցներին, միջամտել նրանց անձնական կյանքին և/կամ խաթարել նրանց առօրյան:
Մարդկանց, որոնք փորձում են ստվերային և քողարկված կերպով ազդեցություն ունենալ մեզ վրա, հիշեցնում ենք, որ մենք, առաջնորդվելով բացառապես իրավունքի գերակայությամբ և ոչ բռնի պայքարի մեթոդներով, նպատակ ունենք օրինախախտ և քրեական վարքագիծ դրսևորող պաշտոնյաների պաշտոնանկության միջոցով հասնել օրինականության հաստատմանը:
Կարդացեք նաև
Վահագն Մինասյան
Սուրեն Սահակյան
Գոռ Առաքելյան