Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները «օրհնանքով» են հիշում Ռոբերտ Քոչարյանին

Օգոստոս 20,2013 21:50

2003-2004թթ. Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, շուրջ 11 կմ երկարությամբ հատվածը: Նախկին, խորհրդային տարիներին կառուցված  շուրջ 4 կմ երկարությամբ  ճանապարհը ձգվում էր սահմանագոտով եւ  խոցելի է ադրբեջանական գնդակոծության համար: Շրջանցիկ ավտոճանապարհը եւս որոշ տեղերում ձգվում է նախկինում Ադրբեջանի տարածք հանդիսացած հատվածներով: Այն լիովին չի ապահովում միջպետական ավտոճանապարհի այս հատվածով երթեւեկողների անվտանգությունը, քանի որ ավտոտրանսպորտը խոցելի է ադրբեջանական տանկերի եւ հրետանու կողմից:

Լրացուցիչ  7 կմ անցնող,  բարձունք հաղթահարող, այս հատվածում ձմռան սառցակալումների  ժամանակ  դժվարություններ կրող վարորդները հաճախ ոչ բարի խոսքերով են հիշում Ռոբերտ Քոչարյանին, ում նախագահության տարիներին կառուցվեց շրջանցիկ երկար ճանապարհը: Նրանք կարծում են, որ կարելի էր ավելի ցածրադիր տեղանքով, ավելի կարճ եւ  անվտանգ ճանապարհ կառուցել:

2008թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Նոյեմբերյան քաղաքում ունեցած իր ելույթում շրջանցիկ  այս  ավտոճանապարհին, վարորդների կողմից վառելիքի լրացուցիչ ծախսին քննադատաբար  անդրադարձավ Լեւոն Տեր- Պետրոսյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031