Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևի ռեժիմը ձեռնտու չէ Հայաստանին․ (Տեսանյութ)

Օգոստոս 20,2013 21:36

Եթե Ադրբեջանի նախագահի ընտրություններում Իլհամ Ալիևը չվերընտրվի, իր մեղքի բաժինը կունենա նաև Սերժ Սարգսյանը: Այսպես է կարծում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ համարելով, որ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը Ադրբեջանում արդեն օգտագործվում է Ալիևի դեմ: Սերժ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի համար ձեռնտու կլինի Ալիեւի ընտրվելը։

«Ես չգիտեմ ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը նմանաբնույթ հայտարարություն արել, բայց եթե քաղտեխնոլոգիայի տեսանկյունից նայենք, եթե մենք ուզում ենք, որ այդ մարդակերը չընտրվի, ապա մենք պետք է բազմաթիվ նմանաբնույթ հայտարարություններ անենք: Ես հիմա նայում եմ ադրբեջանական լրատվամիջոցներին Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավականին լուրջ ընդվզում է առաջացրել, հատկապես ընդդիմությունն է դա լավ օգտագործել»,- ասում է պատգամավորը:

Պատգամավորը պնդում է, որ Իլհամ Ալիևի ռեժիմը ձեռնտու չէ Հայաստանին ու գիտի ինչպես հակազդել նրա վերընտրմանը:

 

Մանրամասն կարդացեք՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031