Լրահոս
Օրվա լրահոսը

ПЛН. «Անօրինական միգրացիա կազմակերպելու համար` 70 000 ռուբլի տուգանք ՀՀ քաղաքացուն»

Օգոստոս 20,2013 21:14

Հայաստանի քաղաքացին 70 000 ռուբլի (մոտ 900 000 դրամ)  տուգանք կվճարի անօրինական միգրացիա կազմակերպելու համար: Հայտնում է «Պսկովսկայա լենտա նովոստեյ»  լրատվականը:

Լրատվականին հայտնել են, որ Պեչորյան շրջանային դատարանը բավարարել է Է. Ավանեսյանի դեմ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների անօրինական գտնվելու կամ ՌԴ տարածքով անօրինական տարանցումը կազմակերպելու քրեական մեղադրանքը:

Ավանեսյանին իրավապահները ձերբակալել էին 2012թ.: Գումարի դիմաց նա Վիետնամի 6 քաղաքացիների համար կազմակերպել էր Ռուսաստանի տարածքով Էստոնիա մեկնելը` իմանալով, որ Վիետնամի քաղաքացիները Ռուսաստանում գտնվելու համար չունեն անձնագրեր և վիզա:

Դատավճռի համաձայն, Ավանեսյանը 70 000 ռուբլի տուգանք կվճարի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031