Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության անդամ Վահան Մարիտիրոսյանը համատեղ ասուլիս ունեցան, որի ընթացքում նախարարը խոստացավ բուհերի ռեկտորներին տալ հրահանգ, որ ոչ մի լավ սովորող ուսանող բուհից դուրս չմնա՝ ուսման վարձը չվճարելու պատճառով: ԿԳ նախարարը նաեւ խոստացել էր. «Եթե պետք է, օրենսդրական նախաձեռնության տեսքով ավելի թափանցիկ կդարձնենք, թե ուր են գնում բուհերի ուսման վարձերը»:
«Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանի հետ ունեցած մեր առանձնազրույցում պարզեցինք, որ վերջինս գոհ չէ նախարարի պատասխաններից. «Իհարկե, դժգոհ եմ նախարարի ասուլիսից, քանի որ ասուլիսի ընթացքում հնչած շատ սուր հարցեր շրջանցվեց, որոնց, եթե պատասխան տրվեր, ապա կնշանակեր, որ հերթական բացթողումն են արել»,- ասաց Մարիտիրոսյանը, օրինակ բերելով կրթաթոշակների հարցը:
Վահան Մարտիրոսյանը ասուլիսի ընթացքում իրենց գրավոր դիմումը ներկայացրեց նախարարին` ակնկալելով գրավոր պատասխան: Եթե նախարարի կողմից պատասխանը եղավ բացասական, որը Մարտիրոսյանը հավանական է համարում, ապա իրենք կկազմակերպեն քաղաքացիական անհնազանդություններ. «Ուզած-չուզած կհետեւեն Տարոն Մարգարյանի օրինակին»:
Բանախոսն անդրադառնալով`«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի այսօրվա նամակին ուղղված համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին` ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով, ասաց. «Սա շատ լավ է, եւ ես իրենցից առանձին շնորհակալություն կհայտնեմ, որ, վերջապես, միանում են այս գործընթացին, բայց նաեւ պետք է զգուշացնել որոշ ուժերի, որ չփորձեն օգնելու տեղը օգուտ քաղել»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ