Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պանիկա, շանտաժ եւ պրովոկացիա

Օգոստոս 20,2013 20:25

«Դանդի փրիշս մեթալս» ընկերության ուշադրությունն ենք հրավիրում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ արտաքին և ներքին իրավիճակին:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը կանդրադառնա «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հուզիչ ելույթին և մեկ առ մեկ կպատասխանի իբրև տուժողի կարգավիճակում հայտնված այդ տնօրենի հնչեցրած բոլոր հայտարարություններին :

Այդպիսի հայտարարություններ անում են այն տնօրենները, ովքեր իրենց աթոռը և կլանը փրկելու համար զոհում են ընկերությունը: Նման կերպ վարվել էր ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան և ներկայումս այս ամենը մեզ հիշեցնում են Ֆալլետտայի այն ժամանակվա գործողությունները:

Նախքան տնօրենի ելույթին անցնելը՝ տեղին ենք համարում մի քանի նկատառումներ անել: Քանի որ տնօրենը խնդիրներ ունի ընկերության բանվորների հետ, մենք տարանջատում ենք նրա կարծիքը աշխատողների կարծիքներից:  Որքան էլ Հրաչ Ջաբրայանը իր ելույթում փորձեց այլ պատկեր ներկայացնել և հանդես գալ բոլոր կապանցիների անունից, բայց ընկերության աշխատողների և կապանցիների զգալի մասը չեն կիսում նրա կարծիքը:

Ընկերության տնօրենի մի շարք հայտարարություններ չեն համապատասխանում իրականությանը

Ընկերության տնօրենը իր ելույթում խոսեց մեր կազմակերպության անդամների վախի զգացողության մասին և հնչեցրեց վիրավորանքներ նրանց հասցեին: Վախի վերաբերյալ կպատասխանեմ այժմ, իսկ երիտասարդ, ճարպիկ տնօրենն իր  ելույթի ժամանակ մեր հասցեին հնչեցրած վիրավորանքի և զրպարտության համար պատասխան կտա իրավական դաշտում:  Վախկոտը նա է, ով սույն թվականի ապրիլ ամսին  մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ հայհոյանքների արժանացավ և չպատասխանեց դրանց: Ի՞նչն է պատճառը, որ արևմտյան արժեքներով սնված երիտասարդ, ճարպիկ տնօրենի իրականացրած գործողությունները, խոսքերը և մոտեցումները հեռուանում են արևմտյան արժեքներից և նմանվում են մեր իրականությանը` գայթակղության և խորհրդատուների հոգեբանական ճնշումների ներքո:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ հրավիրված չի եղել վերջին հավաքին: Կազմակերպությունը ընկերությունից տարբեր ժամանակներում ստացել է գրավոր հրավերներ և կազմակերպության ներկայաչուցիչը մասնակցել է կազմակերպված հավաքներին: Մեր կազմակերպության աշխատակազմը աշխատում է ծանրաբեռված գրաֆիկով և չի պատրաստվում շարժվել ընկերության քմահաճույքով, առավելևս, երբ տվյալ դեպքում ընկերության տնօրենն էր որոշել շտապ իրեն անհրաժեշտ հավաք կազմակերպել: Նշենք նաև, որ նույնիսկ հանդիպմանը հրավիրված լինելու դեպքում չէինք մասնակցի այդ հանդիպմանը, որովհետև ընկերությունը չի պատասխանում մեր գրություններին կամ պատասխանելու դեպքում էլ մերժում է մեր կազմակերպության աշխատակիցների և փորձագետների մուտք գործել ընկերություն:

Անդրադառնանք ելույթի մեջ շոշափված թեմաների փաստերին

1. Ընկերության նօրենը պետական կառույցների նկատմամբ կոշտ, կոպիտ, քաղաքական հայտարարություններ հնչեցրեց:

Արդեն նշել ենք, որ մեր կազմակերպության ներկայացուցիչները տարբեր ժամանակներում մասնակցել են ընկերության կողմից կազմակերպած հավաքներին: Ընկերության այն ժամանակ վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանի ելույթներում պետական մարմինների նկատմամբ միշտ լսել ենք դրական արձագանքներ: Այդ ի՞նչ պատահեց, որ իրեն գլխավոր տնօրեն նշանակելուց հետո փոխվեց պետական մարմինների հանդեպ ընկերության այդքան հավատարիմ ու օրինապահ մոտեցումը, ի՞նչն է փոխվել ընկերության և պետական մարմինների փոխհարաբերություններում, որը չի ասում ընկերության գլխավոր տնօրենը, փոխարենը  միայն էմոցիոնալ և խուճապահար մեղադրանքներ է հնչեցնում նրանց հասցեին: Երբ  ընթացիկ տարվա հունիսին պետական կառույցի  ներկայացուցիչները, տնօրենի ասելով, զինված մտան ընկերության տարածք, ինչո՞ւ նա այդ ժամանակ անմիջապես դրա մասին չհայտարարեց և միայն մի քանի ամիս անց  որոշեց  վրդովված խոսել դեպքի մասին: Միգուցե տնօրենը չկարողացա՞վ այս ժամանակահատվածում լուծել իր առջև դրված խնդիրները և դիմում է այս խուճապահար և պրովոկացիոն քայլին:

Տնօրենը նաև հայտարարեց, որ ով ընկերության տարածք մտնողը պետք է ենթարկվի ընկերության ներքին օրենքներին:

Հիշեցում տնօրենին` Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է ենթարկվեն ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ օտարերկրյա քաղաքացիներին և ընկերություններին օրենքով ոչ մի արտոնություն չի տրվում:

Ի գիտություն նշենք, որ սովորաբար օտարերկրյա գործարարը տնօրեն նշանակելիս, վերջինից ակնկալում է այնպիսի որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում տվյալ երկրի պետական և հասարակական կառույցների հետ, որպեսզի իր բիզնեսի հետ կապված մտահոգվելու առիթ չունենա: Սակայն այս դեպքում,  այդ ակնկալիքները, ինչպես երևում են,  չեն արդարացվում:

2. Ընկերության տնօրենը հայտարարեց,  եթե պետական մարմինները շարունակեն այս ոճով աշխատել ընկերության հետ,  կրճատումներ կանի՝  1200 աշխատողից 300-ին, որովհետև իրեն միայն 900 աշխատակից է անհրաժեշտ:

Մի քանի տարի առաջ մենք նույնաբովանդակ հայտարարություններ լսեցինք նաև անգլերեն լեզվով՝ Ռ. Ֆալլետտայից, իսկ հիմա ո՞ւր է նա…: Այս անգամ լսում ենք նույն տողերն արեմտահայերենով՝ Հ. Ջաբրայանից, ով փորձում է կառավարությանն ու հանրությանը վախեցնել՝ հնարավոր կրճատումներ անելու այս  մեթոդը դրոշակ դարձնելով:

Այն տնօրենը, ով մասսայական կկրճատի ընկերության աշխատակիցններին, նա ընկերության սեփականատիրոջ կողմից կազատվի աշխատանքից: Այդ ընկերությունում տնօրենի փոփոխություններ միշտ էլ եղել են, բայց ընկերությունը միշտ էլ աշխատել ու աշխատելու է, եթե արհեստական ու միտումնավոր գործողություններ չանեն, ինչպես այսօր են անում: Խոսքը վերաբերում է  այսօրվա ռեժիմի կողմից հանքի կանգնեցման միտումնավոր մտադրություններին, ինչի վերաբերյալ արդեն իսկ խորը կասկածներ ունենք, քանի որ ֆաբրիկայի աշխատանքներն արդեն որերորդ անգամ կանգնեցնում են՝ տարբեր ու իրականությանը չհամապատասխանող պատճառաբանություններ բերելով:

Ինչ վերաբերում է տնօրենի հայ լինելուն, դա դեռ ոչինչ չի նշանակում: Կարևորը լավ մարդ ու բանվորների կողմից սիրված ու հարգված լինի անձնավորությունը (իսկ հարգված տնօրենին ընկերության աշխատողներ չէին հայհոյի): Այդ ընկերության բանվորները լավ հիշում են օտար ազգի մի շարք լավ տնօրենների և լավ մարդկանց:

3. Իր ելույթում տնօրենը նաև հայտարարեց, որ երկու ամիս ընկերության հանքափորները 50.000 տոննա և ավելի հանքաքար հանեցին և ստացան նախատեսված հավելավճարները, իսկ երրորդ ամսում՝ նույնքան հանքաքար ապահովելուց հետո, աշխատողներին հավելավճարներ չտրամադրվեցին: Ընկերության տնօրենը մեկնաբանեց, որ դա պայմանավորված էր անվտանգության կանոնների խախտման դեպքերով: Նա նաև հայտարարեց, որ հանքի աշխատողները ծույլ են ու չեն ուզում աշխատել:

Նշենք, որ  առողջության հաշվին 50.000 տոննա և ավելի հանքաքար հանած բանվորին ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ չվճարել հավելավճարները` դա ուղղակի հանցագործություն է հայ աշխատավորի նկատմամբ: Ո՞ր աշխատողը կաշխատի այդքանից հետ, և դա այն դեպքում, երբ  50.000 տոննա հանքաքար  մինչև այժմ  չի արդյունահանվել: Իսկ 50.000 տոննա քար հանքահանած բանվորին անվանել ծույլ, ինչպես կասեին բանվորները, դա առնվազն  ստորություն է ու անմարդկային վերաբերմունք:

Այսօրվա դրությամբ 1 տոննա պղնձի խտանյութի գինը 7 հազար 300 դոլար  է միջազգային շուկայում: Այսինքն, ընկերության համար շահավետ է հանքը շահագործել: Եթե այսօրվա դրությամբ տնօրենը նշում է, որ ֆաբրիկան կանգնեցրել է, քանի որ հանքաքար չկա, ապա դրա մեղավորը միայն ինքն է: Հանքի աշխատողներն ի վիճակի են տալ 50 հազար տոննա և ավելի հանքաքար, սակայն աշխատողներին քաջալերելու փոխարեն տնօրենը նրանց զրկել է հավելավճարներից, որից հետո աշխատողները չեն ցանկացել իրենց առողջության հաշվին աշխատել, նույն քանակի քար ապահովել ու այդ չարչարանքի դիմաց չգնահատված մնալ: Ինչն էլ առիթ է տվել գլխավոր տնօրենին հրապարակայնորեն նրանց մեղադրելու ծուլության մեջ, քանի որ հաջորդ ամիս անհրաժեշտ քանակի քար չեն հանքահանել:

Ստացվում է այնպես, որ տնօրենի սխալ գործունեության հետևանքով ընկերությունը վնասով է աշխատում և  սեփկանատիրոջ եկամուտը, որը կարող էր ավելին լինել, այս պարագայում նախատեսվածից քիչ է ապահովվում:  Հանքի աշխատողը կարող է ապահովել 50 հազար և ավելի տոննա քար, ինչը շահավետ է սեփականատիրոջ համար, բայց գլխավոր տնօրենը արհեստական խոչընդոտներ է ստեղծում և խանգարում աշխատանքների նորմալ կազմակերպմանը, միլիոնավոր դոլարների կորստի հիմնական մեղավորը դառնում:

4. Ելույթում տնօրենը նշեց, որ ընկերությունը 7 տարի է աշխատում է վնասով և սեփականատերը անընդհատ ներդրում է կատարում՝ առանց շահույթ ստանալու, բայց ինքը խնդրել է սեփականատիրոջը, որ մի առ ժամանակ համբերություն ցուցաբերի:

Տեղեկացնենք տնօրենին, որ Հայաստանում փակ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն՝ երկու տարի շահույթ չստանալու դեպքում, ՓԲԸ պետք է գնա սննկացման, բայց դա չի արվում ընկերության պարագայում:

Հարց է առաջանում, եթե ընկերության սեփականատերը այդքան տարի վնաս է կրում, ի՞նչն է պատճառը, որ նա ամուր կառչած է Շահումյանի ամենահարուստ հանքավայրից: Պատճառն ավելի քան  պարզ է.

ա) սեփականատերը իրականում շահույթ է ստանում

բ)  նույնիսկ պատրաստվում է բաց եղանակով շահագործել հանքավայրը, որպեսզի էլ ավելի շահույթ ստանա այստեղից:

Ինչ վերաբերում է Հրաչ Ջաբրայանի կողմից սեփականատիրոջն ուղղված խնդրանքին, ապա փորձառու մարդկանց կողմից այն  ծիծաղելի  հնչեց: Ինչպե՞ս կարող է 70 մլդ դոլար հարստություն  ունեցող սեփականատերը (տնօրենի խոսքով), ով  բիզնեսմեն է, շահույթ չստանալով հանդերձ՝ համաձայնվի հայ տնօրենի խնդրանքին և չկրճատի  300 աշխատողի ու միևնույն ժամանակ շարունակի ներդրումներ անել Հայաստանում:  Դրանք միայն  անհեթեթություններ են…:

5. Ելույթում տնօրենը հայտարարեց, որ Սյունիքի մարզի դատախազության կողմից քրեական գործ չի հարուցվել  ընկերության դեմ:

Ընկերության նկատմամբ միանաշանական դատախազության կողմից քրեական գործ է հարուցված: Բացի այդ, դատախազության այդ որոշումը, ինչպես հայտնի է արդեն,  բողոքարկված է: Ո՞ւմ է ապակողմնորոշում տնօրենը: Իհարկե Կապանի հանրությանը և այդ ֆոնի վրա հանդես է գալիս տուժողի կարգավիճակում միայն մի նպատակով, որպեսզի հանրությունը խղճա տառապանքների մեջ հայտնված տնօրենին և պաշտպան կանգնի:

6.  Ելույթում տնօրենը հայտարարեց, որ իրենք միայն բիզնես չեն անում, այլ նաև՝ արտագաղթն են կանգնեցնում:

Երեք տարի առաջ, երբ այս երիտասարդ, ճարպիկ տնօրենը աշխատանքի անցավ ընկերությունում, այնտեղ աշխատում էին 1200 աշխատող, այսօր՝ իր 3 տարիների դե ֆակտո ղեկավարման ժամանակ, ընկերությունը կրկին ունի 1200 աշխատակից: Որտե՞ղ է այս տվյալներում երևում արտագաղթի խթանումը, եթե աշխատատեղերի ավելացում չի եղել: Ապատեղեկատվություն տարածելը  շատ հեշտ է, բայց փաստերը թաքցնել հնարավոր չէ:

7.Ելույթում անդրադարձավ նաև Կապան քաղաքում Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման հացին և նշեց, որ մինչև սեպտեմբերի 16-ը Կանադայում իր մասնակցությամբ անցկացվող քննարկման ժամանակ կորորշվի այդ հարցը  ու ավելացրեց, որ բաց հանքի շահագործման որոշումը Հայաստանում կայացնելու է ոչ թե կառավարությունը՝ այլ կապանցիները և Հրաչը:

Կապանցիները միշտ էլ կայացրել և կկայացնեն որոշում իրենց ապագայի համար, բայց Հրաչին և իր նմաններին թույլ չեն տա մտնեն կապանյան անցուդարձի մեջ, ինչպես թույլ չտվեցին Հրաչին իր ցանկությամբ իրականացնել արձանների տեղադրումը Կապանի եղբայրական գերեզմաններում:

Բաց հանքի շահագործման որոշում կայացնելու նախօրերին, իհարկե, հասկանալի է տնօրենի նմանօրինակ պահվածքը: Տնօրենը ընկերության սեփականատիրոջ սպասելիքները չի արդարացնում և ձախողել է հարաբերությունները հասարակության և պետական մարմինների հետ: Իսկ այդ ֆոնի վրա՝ բաց հանքի շահագործումը իրատեսական չէ:

8. Ելույթում նշեց, որ իր հարաբերությունները նորանշանակ մարզպետի հետ շատ լավ են:

Մենք հիշում ենք նաև նույնաբովանդակ ելույթ նախկին մարզպետի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ, բայց վերջում կապանյան հասարակությունը իմացավ, որ այն չի համապատասխանում իրականությանը:

9. Տնօրենը իր ելույթի վերջնամասում հայտարարեց, որ ինքը կարող է թողնել այս ամենը և գնալ Կանադա, որտեղ ինքը շատ լավ էր ապրում և նշեց. «բա ի՞նչ են անելու իր տեղացի գործընկերները»:

Տեղացի գործընկերները կտնօրինեն ընկերությունը և տեղացիների համար ճիշտ որոշումներ կկայացնեն, ինչպես նաև խնդիրներ չեն ունենա հասարակական և պետական մարմինների հետ:

Մենք եկանք այն համոզմունքին, որ ընկերության տնօրենը չի տիրապետում իրավիճակին և իր անգործության հետևանքով տուժում են ընկերության բանվորները: Նաև ընկերության տնօրենը իր ոչ ճիշտ կառավարման հետևանքով ստեղծված  խնդիրները փորձում է բարդել և դրանցում մեղադրել պետական և հասարակական կառույցներին:

Նշենք նաև, որ սեպտեմբեր ամսին «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման»  հ/կ կողմից լույս կտեսնի ձեռնարկ, որտեղ ներկայացված է լինելու «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ էկոլոգիական և սոցիալ-տնտեսական նկրագիրը:

Կոչ ենք անում ընկերության աշխատակիցներին չվախենալ տնօրենի ամպագոռգոռ հայտարարություններից: ՀՀ-ում ընդերքը ժողովրդինն է, այսինքն ՁԵՐԸ և միասին թույլ չենք տա, որ ոտնահարվեն աշխատավորների իրավունքները: Միասին կպայքարենք արժանապատիվ ապրելու և պաշտպանված լինելու համար:

Տնօրենները եկել ու գնացել են և կգնան (Մայքլ, Ջոն, Ռոբերտ, Իլիա, Հրաչ), իսկ վաղը կարող է գալ Ջեքսոնը, բայց դուք մնալու եք, իսկ  հանքավայրը շահագործվելու ու աշխատելու է փակ եղանակով: Հանքավայրի սեփականատերը պետությունն է, այսինքն ԴՈՒՔ՝ ժողովուրդը, իսկ պետությունը ժամանակավոր շահագործման հանձնել է ընկերությանը: Տեղեկացեք նաև, որ ընկերության սեփականություն են հանդիսանում միայն շենք շինությունները և հողամասերը՝ առանց ընդերքի:

 

 “Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և

Ժողովրդավարության Զարգացման” Հ/Կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ani says:

    Հարգելի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն վերջ տվեք անիմաստ ու իրականությանը չհամապատասխանող նյութեր գրել, Դուք, որ այդքան ամպագորգոռ խոսքեր եք ասւմ կարող եք թվարկել, թե ինչ եք արել հասարակ Կապանցու համար, անձամբ ես և իմ շրջապատը երբեք չենք լսել, որ Դուք կամ Ձեր ՀԿ ժողովրդի համար ինչ որ հանօգուտ աշխատանք լինի կատարած: Դուք ամենաիսկական “գրանտակեր” եք և առաւնորդվում եք որ թե ժողովրդի մասին մտածելով այլ Ձեր սեփական գրպանը լցնելու համար:

  2. Մերի Մեժլումյան says:

    «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն

    Ես Մերի Մեժլումյանն եմ, և ով ինձ ճանաչում է, գիտի,որ ես հաշմանդամ եմ և գիտի իմ կյանքի դժվար պատմությունը: Այսօրվա դրությամբ Դանդին և նրա գլխավոր տնօրենը, ում դուք ձեր թիրախն եք դարձրել ինձ համար արել է այն, ինչ մեր կառավարությունը չի արել այս 20 տարիների ընթացքում: Այսօր ես աշխատում եմ Դանդի Կապանում:
    Ռաֆիկ Ասրյան
    Դիմում եմ ձեզ, կարող եք թվարկել թե դուք կամ ձեր այսպես կոչված ՀԿ ինչ է արել իմ և իմ նմնա շատ մարդկանց համար: Ավելի լավ է լռեք և չխայտառակեք Ձեզ:

  3. Հասմիկ says:

    Ռաֆիկ Ասրյան
    Դու և քո գործընկերները նախկինում աշխատում էիք այս ընկերությունում, իսկ ինչ է այն ժամանակ չէիք տեսնում, թե ինչ ստանդարտներ ունի այս ընկերությւոնը: Աշխատանքից հեռացվեցիք կազմեցիք մի խումբ, անունը դրեցիք ՀԿ, ու քարկոծում ԴՓՄԿ: Քարկոծելուց բացի ուրիշ ոչինչ չեք անում, դե բնականաբար այդ հանդիպնաը դուք չէիք գնա, քանի որ ոչ թե զբաղված եք, այլ այսպես հեշտ է խոսել ընդհանուր կապանցիների անունից, իսկ նայել կապանցու աչքերին ու ասել այն ինչ հիմա ասում եք, չեք կարող: Եվ ընդհանրապես մի՞թե չեք զգացել, փե որքան եք շոշափում կապանցու անունը, համարելով նան ոտնահարված, շահագործված և այլն, միթե այդպես եք պահպանում ձեր քաղաքացու անունը: Հերիք է խայտառակեք ինքներդ ձեզ:

  4. Աննա says:

    Եթե համեմատենք Կապանի կոմբինատի (չեմ ասում Դանդիի) բոլոր ժամանակների տնօրեն-բանվոր հարաբերությունները, ապա լավագույնը ներկայիս առկա հարաբերություններն են, իսկ տնօրենին հայհոյում (եթե, իհարկե կան այդպիսինները) և մեղադրում են միայն ‘աբիժնիկները’ և նախկին աշխատողները (‘Աղվեսի քիթը չհասավ խաղողին` ասաց խակ է’…):

    Քո Հայաստանը, վստահ եմ, երբեք ինքն իրենով չի կարողանալու այս հանքը աշխատեցնել թեկուզ մեկ տարի, իսկ եթե կարողանա էլ, ապա այն նախադրյալների հաշվին, որ ստեղծել է ներկայիս ղեկավարությունը և սեփականատերը, իսկ երկրորդ այդպիսի համբերատար ներդրող կամ գնորդ էլ դժվար թե գտնվի` հաշվի առնելով ձեզ նման կազմակերպությունների անաջակից դիրքորոշումը և երկրում տիրող այլ բազմաթիվ անբարենպաստ հանգամանքները..

    Ավելի լավ է շահույթ չունենա սեփականատերը, քան մահվան կամ հաշմանդամության ելքով դժբախտ պատահար գրանցվի ընկերությունում, այնպես որ տրամաբանական է բանվորին բոնուս չտալը, եթե տվյալ ամսում եղել է ռիսկ անվտանգության համար, իսկ սեփականատերը առաջնային է համարում անվտանգությունը, դա մեր հայ սեփականատերերը չեն, որ իրենց գրպանի համար անտեսեն և երկրորդական համարեն մարդկանց կյանքերը… բացի այդ, եթե զուտ բիզնեսի հաշվարկային տեսանկյունից նայես, ապա ցանկացած նման դեպք մեծ մինուս է ընկերության համար, այնպես որ երբեմն շահույքից կարևոր հանգամանքներ էլ են լինում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031