Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերեւից» եկել է ցուցում, լինելու է կրճատում

Օգոստոս 20,2013 19:55

Օգոստոսի 16-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացավ  համայնքի ավագանու նիստ: Այն վարում էր  քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Նիստի օրակարգում տարբեր հարցեր էին: Ավագանու անդամներին բաժանվել  էին  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից Վանուշ Ամիրաղյանին ուղղված գրության օրինակներ: Այդ գրության մեջ  մարզպետը Նոյեմբերյանի քաղաքապետին հայտնում է. «Ի կատարումն 25.06.13թ. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման  նախարարի մոտ կայացած խորհրդակցության Մ25/06 արձանագրության 2 կետի ա) ենթակետի հանձնարարականի Ձեզ եմ տրամադրում ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից իրականացված վերլուծության արդյունքները (տեղեկանքը կցվում է)  եւ առաջարկում քննարկել աշխատակազմի աշխատակիցների  թվաքանակը ներկայացված օպտիմալ թվաքանակին համապատասխանեցնելու հարցը»:

Ավագանու նիստում քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ  ըստ բնակչության թվաքանակի ճշտված է համայնքապետարանների աշխատակազմի օպտիմալ թվաքանակ: Նոյեմբերյան քաղաքն ունի  5500 բնակիչ, որը համապատասխանում է 5001-10000 բնակիչ ունեցող համայնքների ցանկին: Քաղաքապետի խոսքերով՝ տվյալ ցանկի համայնքապետարանների օպտիմալ աշխատակազմը պետք է լինի 18 մարդ:

«Այժմ քաղաքապետարանում ունենք 26 աշխատող: Հոկտեմբեր ամսին  կայանալիք ավագանու նիստում մենք քաղաքապետարանի հաստիքացուցակը պետք է 8-ով պակաս հաստատենք»,-ասաց  Վ. Ամիրաղյանը: Քաղաքապետն ասաց, որ սա մեծ խնդիր է իրենց համար:

Նշենք, որ  Նոյեմբերյան համայնքի ավագանին  քաղաքապետարանի եւ դրա ենթակայությամբ գործող հիմնարկություններում կրճատումներ անելու հարցը քննարկել էր դեռեւս 2012թ. հոկտեմբերի նիստում եւ հավանություն էր տվել դրան: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաջորդ տարեսկզբին կրճատումներ կարվեն նաեւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում՝ 2 գրադարաններում, գեղարվեստի դպրոցում եւ այլն: Ներկայումս  Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում կա 137 աշխատող, ինչը մեծ, ուռճացած թիվ է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031