Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույց. Հայաստանը նվազ ձախողված է, քան իր հարևանները

Օգոստոս 20,2013 19:30

Ամերիկյան «Հանուն խաղաղության հիմնադրամ»-ն օգոստոսի 20-ին հրապարակել է 2013թ. ձախողված երկրների ցանկը, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 105-րդ տեղը:

Ցանկը կազմելու համար հաշվի է առնվել բնակչության 12 գործոն, այդ թվում` ժողովրդագրությունը, փախստականները և ներքին տեղահանվածները, ժամանակավոր կամ կայուն արտագաղթը, խմբերի դժգոհությունները, անհավասար տնտեսական զարգացումը, տնտեսական անկումը, պետական իշխանության օրինականությունը, հանրային ծառայությունների վատթարացումը, մարդու իրավունքների խախտումներն ու օրենքի գերակայությունը, անվտանգության մարմինների գործունեությունը, արտաքին ուժերի կողմից սպառնալիքները:

Հայաստանի բոլոր հարևանները, ըստ ցուցակի, առավել ձախողված են: Իրանը զբաղեցրել է 37-րդ տեղը, Վրաստանը` 55-րդ, Ադրբեջանը` 76-րդ, Թուրքիան` 86-րդ: Ռուսաստանը զբաղեցրել է 80-րդ տեղը

Ամենաչձախողված երկրներն են Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Շվեյցարիան:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031