Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակն այսօր հանդիպել է հայ ռազմագերու` Հակոբ Ինջիղուլյանի հետ: Կարմիր Խաչի ներկայացուցիչները Հակոբի հարազատներին են փոխանցել նրա նամակը` «Ես շատ լավ եմ ամեն ինչ կարգին է»:
Հակոբի հորեղբոր տղան` Արման Ինջիղուլյանը Aravot.am-ին ասաց, որ Հակոբի նամակն իրենց ուղարկած նամակի պատասխանն էր. «Գրել էր, որ իրեն լավ է զգում, այնտեղ նորմալ են իրեն վերաբերվում: Դա մեր նամակի պատասխանն էր, մենք գրել էինք, որ սպասում ենք ու կարոտում ենք եւ հարազատների մի քանի անուններ էինք նշել, որ երեխեն համոզվեր` մենք ենք գրել»:
Արմանի խոսքերով, Կարմի խաչի ներկայացուցիչները Հակոբի հետ հանդիպման մանրամասներ չեն փոխանցել, միայն վստահեցրել են, որ հայ զինվորի վրա բռնության հետքեր չկան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ