ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով 2013թ. օգոստոսի 14-ից 19-ը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար» թեմայով սեմինարին։
Սեմինարը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն ժողովրդական դատախազության միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում՝ նվիրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ փորձի փոխանակման, պրակտիկայի, պայքարի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ քննարկումներին, որի ժամանակ ելույթ են ունեցել Ա.Դանիելյանը և պատվիրակության մյուս անդամները:
Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն ընդունել է նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Ցաո Ձյանմինը, որի ժամանակ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կարդացեք նաև
ՀՀ դատախազություն