Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ֆրանսիացի չենք, ամերիկացի չենք»․ (Տեսանյութ)

Օգոստոս 20,2013 18:49

Ինդիր գյուղի այս տատիկները գենդերային օրենքի մասին հազիվ մի երկու նախադասություն լսեցին։ «Տո, գետին մտնի օրենք ընդունող, օրենք բերող»,-նյարդայնորեն հակադարձում է 80-անց Ծովինար Վարդանյանը։Նա եւ քույրը առաջին անգամ էին լսում, որ մարդը կարող է լինել ձեռքբերովի կին կամ տղամարդ, որն օրենքում սահմանվում է «գենդեր» եզրույթով.«Վույ, վույ, վույ, վույ, վույ»։

Սիրան Վարդանյանը հիշում է, որ աղջիկ տարիներին ծիծաղել է այն տղաների վրա, որոնք կանացի վարք են դրսեւորել եւ աղջիկների վրա, որոնք, լավ կլիներ, որ տղա ծնվեին. «Ես մի հատ հորողբոր տղա ունեի, ինքը սիրեր կանացի գործիք, կգար կով կկթեր, կօգներ, հետո չուլքի կգործեր, բան, մեր մոտ ծաղրանք էր, ձեռ կառնեինք իմ հորողբոր տղեն, որ կանացի գործ կենե»։

Տատիկների հետ նստած այս տղամարդը երկու աղջիկ ունի, ամբողջ կյանքում երազել է տղա ունենալ, հիմա սկսել է վախենալ՝ օրենքը մեզ հեռու կտանի, մինչեւ նույն սեռի միջեւ ամուսնություններ։ «Մենք ֆրանսիացի չենք, ամերիկացի չենք անուղեղ։ Դա ֆրանսիացում համար շատ սովորական օրենք ա, տղան տղու հետ ամուսնանում, աղջիկն աղջկա հետ»,-նկատում է Հրաչ Վարդանյանը։

Մանրամասները՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայրենասեր says:

    Էս էլ Սերժի վերջին մեղքն է Եվրոպա, Եվրոպա ճվալով, Ռուսաստանից հրաժարվելով, եվրոպական գեղտոտ բարքերով խաթարել ազգայինը:Ու պատկերացրեք սա արվում է պետության, ոչ թե դրսից սնվող մի հկ-ի մակարդակով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031