Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի եւ Կոմիտաս 5 հասցեի բնակիչների այսօրվա հանդիպումն ավարտվեց վիճաբանությամբ ու փոխադարձ վիրավորանքներով:
«Ուրեմն գիտեք ինչ կա, էդ մարդու գրպանին նենց են կպել, որ 14 հարկանի շենքից 7 հարկանի է լինելու… ստեղ եղել ա աղբանոցի վերածված շենք, որը դառնում է էլիտար շենք»,- ասաց համայնքի ղեկավար Հրայր Անտոնյանը ու դրանից հետո բնակիչները վրա տվեցին` սուտ մի խոսիր:
«Մայրիկ նայում եմ ձեր աչքերի մեջ ու ասում, դուք եք սուտ խոսում: Ես սուտ խոսացող չեմ»,- հակադարձեց պարոն Անտոնյանը:
«Բա ի՞նչ մարդ ես, աշխարհի մեծ ստախոսն ես»,- պատասխանեց բնակիչներից մեկը:
Կարդացեք նաև
Համայնքի ղեկավարը հետո պտտվեց ու հերթով ամոթանք տվեց իրենց ձայները բարձրացրած կանանց. «Ամոթ է, կին եք, ամաչեք գոնե… հերիք է տենց խոսաք, ի․․․»:
Բնակիչները թաղապետի հետ հանդիպումից դժգոհ մնացին:
«Բացարձակ, ըմբռնման մոտիկ չէին նրա խոսքերը»,- ասաց բնակիչներից մեկը, մյուսն էլ շարունակեց. «Լավ էլի էդ մարդը գալիս ա էս կանանց բրդում ա, գցում ա փոսը… բացի ամոթանք տալուց ուրիշ ոչ մի բան չի անում: Ամոթ ինչի՞ համար, որ իմ իրավունքներն եմ պաշտպանում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ