Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» Սյունիքում չի՞ լեգիտիմացնում ՀՀԿ-ի հաղթանակը

Օգոստոս 20,2013 18:22

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում իր թեկնածուն առաջադրելով՝ «Ժառանգությունը» չի՞ լեգիտիմացնում ՀՀԿ-ի հաղթանակը: «Ժառանգությանը» չե՞ն մեղադրի, որ մյուսները ձեւական թեկնածուներ են, իսկ նրանք ապահովում են մրցակցային դաշտը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը մեր այս հարցերին պատասխանեց. «Ցանկացած բան կարելի է հիմնավորել: Պավլիկ Սարգսյանը պարզ է, որ չի գրանցվելու, ընտրագրավ չի վճարելու, ինքը լավ գիտի: Նախորդ ընտրությունների փորձն արդեն բավական է: Եթե «Ժառանգությունը» չմասնակցեր, վստահեցնում եմ ձեզ, որ Սուրեն Խաչատրյանը երկրորդ ֆիկտիվ թեկնածուն էր դնելու եւ անունը դնելու էր, որ 2 թեկնածու կար, միջազգային կառույցների մոտ ներկայացնելու էր, որ ընդդիմությունը վախեցավ իր պարտության պատճառով այլ մահանաներ բերելով չմասնակցեց, բայց իրականում այնտեղ ամեն ինչ հրաշալի էր, ամեն պայման ստեղծված էր՝ ազատ, արդար ընտրությունների համար»:

Ըստ պարոն Սաֆարյանի, քաղաքականությունը նրա համար չի, որ ամեն ինչ հիմնավորես՝ չմասնակցելն էլ հիմնավորես, մասնակցելն էլ հիմնավորես. «Չմասնակցելու դեպքում էլ ես կարող եմ հիմնավորումներ բերել, թե ինչպես են մյուս քաղաքական ուժերը լեգիտիմացնում ընտրությունները՝ թույլ տալով ՀՀԿ-ի հաղթանակը»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն հրաժարվել են մասնակցել այդ ընտրատարածքում ընտրություններին՝ պատճառաբանելով, որ դա ամենաշատ կեղծիքներ թույլ տվող տարածքներից է եւ որ այդ ընտրությունների ելքը կանխորոշված է:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031