Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս բլոգեր. կովկասցի չե՞ք ուզում, ինքներդ աշխատեք

Օգոստոս 20,2013 17:46

«Ներգաղթյալների մասին բոլոր խոսակցությունները մի հարց են բարձրացնում` իսկ ո՞վ է աշխատելու: Ընդդիմախոսներն այս ողջամիտ հարցին միշտ պատասխանում են` իսկ մինչև իրենց ովքեր էին աշխատում, նրանք էլ կաշխատեն», – գրում է Իլյա Վարլամովը իր  բլոգում` առաջարկելով դիտարկել առևտրային ոլորտը, բաց թողնելով «կոռումպացված» բնակ-կոմունալ տնտեսության շուկան, որտեղ «աշխատողներին օգտագործում են ստրուկի պես»:

Վարլամովը նշում է, որ Մոսկվայի ցանցային սրճարաններում արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում են միայն ԱՊՀ-ից ներգաղթյալները, իսկ «Մակդոնալդս»-ում` գնալով շատանում են ներգաղթյալ գանձապահները, ու դա այն դեպքում, երբ ցանցային սրճարանների և ցանցային առևտրի կայքերում միշտ մեծ թվով աշխատատեղերի հայտարարություններ կան, որտեղ նշված է, որ ՌԴ քաղաքացիությունը պարտադիր չէ, կարևորը փաստաթղթերի հետ խնդիր չլինի:

«Ենթադրենք, բոլոր ներգաղթյալներին վտարեցինք Մոսկվայից, մտցրեցինք վիզային համակարգ, լավ: Իսկ ո՞վ է զբաղեցնելու հարյուր հազարավոր աշխատատեղերը: Ինչքան որ ես եմ հասկանում, նույնիսկ հիմա` ներգաղթյալների ներկայությամբ, աշխատուժի մեծ պակաս կա: Ոչ ոք չի ուզում ավտոբուս վարել, ձյուն մաքրել, մատուցող լինել ու լվալ սպասքը: Դրանով իսկ Ռուսաստանում գործազրկության մակարդակն ամենացածրերից է աշխարհում: Աշխատանք կա, աշխատել ցանկացող չկա», – գրում է Վարլամովը` ավելացնելով, որ կասեն թե` լավ վճարելու դեպքում, ռուսները կաշխատեն, – «Ցավոք, տնտեսությունն այդպես չի աշխատում: Այդ ամենը կհանգեցնի գների և ինքնարժեքի աճի, տնտեսության զարգացման դանդաղեցմանը և այլն»:

«iCube» գործակալության ղեկավարը գրում է, որ ինքը որպես գործատու կարող է ասել, որ Մոսկվայից ոչ ոք չի շտապում աշխատանք գտնել. «Ռուսաստանում 4 միլիոն գործազուրկ կա ու պաշտոնական տվյալներով` 6 միլիոն ներգաղթյալ (մի այդքան էլ ոչ պաշտոնական տվյալներով): Ռուսաստանում ֆիզիկապես մարդ չկա, որ հնարավոր լինի զբաղեցնել բոլոր աշխատատեղերը: Ինչ աշխատավարձ էլ սահմանես: Մարդ չկա: Չեն ծնում»:

Եզրափակելով, Վարլամովն առաջարկում է, դադարել աշխատանքային միգրացիայի թեման շահարկելուց ու եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, որ ներգաղթյալներն են աշխատում, թող իրենք աշխատեն, իսկ եթե դուր չի գալիս, որ Ռուսաստան են գնում մեծ քանակությամբ կովկասցիներ, ասիացիներ, չինացիներ, թող 5-7 երեխա ունենան. «Աշխատել ոչ ոք չի ուզում, երեխա ունենալ ոչ ոք չի ուզում, բայց բնական գործընթացներից վրդովվելու համար հերթ են կանգնում»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031