Հայտնի չէ, թե հստակ երբ և որտեղ է պատրաստվել առաջին պաղպաղակը, սակայն պատմությունից գիտենք, որ դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ մրգերը և հատապտուղները սառեցվել են ձյան մեջ: Այդ նպատակով անգամ վարժեցվում էին հատուկ ստրուկներ, որ վերջիններս կարողանային արագ վազել, որպեսզի սարերից ձյուն բերելու ճանապարհին այն չհալչեր:
1325 թ.-ին ճանապարհորդ իտալացի Մարկո Պոլոն մի դեսերտի բաղադրատոմս բերեց Եվրոպա, որի սառեցման համար օգտագործում էին ոչ միայն սառույց և ձյուն, այլև սելիտրա:
Սկզբում պաղպաղակը վաճառվում էր ափսեներով և միայն քաշով: Իսկ արդեն 19-րդ դարի վերջին պաղպաղակը սկսեցին վաճառել նաև թղթով:
Աշխարհում ամենաշատ պաղպաղակը սպառվում է ԱՄՆ-ում: Միջին հաշվով յուրաքանչյուր ամերիկացի տարեկան ուտում է շուրջ 20 կիլոգրամ պաղպաղակ:
1921 թվականին հայազգի Հարրի Թաթոյանը հայտնագործեց պաղպաղակի կոն պատրաստելու մեքենան:
Ամենից շատ պաղպաղակ ուտում են 5-12 տարեկան երեխաները և 45-ից անց անձինք:
2011թ.-ին Կանադայում գտնվող Dairy Queen սրճարան ըYonge-Dundas Square-ի գլխավոր հրապարակում ցուցադրեց աշխարհի ամենամեծ տորթ-պաղպաղակը: Դրա պատրաստման համար պահանջվել է 9 տոննա պաղպաղակ, 365կգ. սառույց, 91 կգ. բիսկվիթի խմոր և 136 կգ. շոկոլադ:
Ամենահայտնի պաղպաղակային համը վանիլայինն է, իսկ ամենահայտնի լրացնող նյութը՝ շոկոլադե ծածկույթը: Ամեն 3 վայրկյանը մեկ աշխարհում պաղպաղակ է գնվում:
Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը համարվում է «Frozen Haute Chocolate» անվանումով պաղպաղակը, որի արժեքն է 25000$: Այն գրանցված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Անդրանիկ Ջալալյան