Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում են ԱԱԾ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Օգոստոս 20,2013 17:15

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Բ. Գալստյանի, Ռ. Թադևոսյանի և Ա. Մուրադյանի կողմից ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Բ. Գալստյանը 2013թ. հունիսի 1-ին Աշտարակ քաղաքի իրենց տան օժանդակ շինությունից ապօրինի ձեռք է բերել հանգուցյալ հորը` Գ. Գալստյանին պատկանող, վերջինիս կողմից ապօրինի ձեռք բերված, մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` լիցքավորված մարտական 8 փամփուշտներով ու պահել իր մոտ:

Քրեական գործի նյութերով պարզվել է, որ Բ. Գալստյանը, ապօրինի կրելով ռազմամթերք հանդիսացող վերը նշված ատրճանակը, 2013թ. հունիսի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Քասախ գետի ափամերձ տարածքում էլեկտրական հոսանքի լար անցկացնելու հարցի շուրջ վիճաբանել է Վ. Ամիրյանի հետ:

Այդ պահին նրանց է մոտեցել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանը եւ փորձել կարգի հրավիրել Գալստյանին: Ապա՝ վերջինիս գոտկատեղին նկատելով ատրճանակը՝ Հ. Սիլիզյանը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու նպատակով վերցրել է այն։

Ներկայանալով որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից` Հ. Սիլիզյանը պարզաբանել է ատրճանակն իրավապահ մարմիններին հանձնելու նրա պարտականության մասին, սակայն Բ. Գալստյանը հետ է պահանջել ատրճանակը և մերժում ստանալով` կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կիրառել իր ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Հ. Սիլիզյանի նկատմամբ՝ քաշքշելով ու հարվածելով նրան:

Միջադեպը շարունակվել է Հ. Սիլիզյանի տնամերձ հողամասում։ Քրեական գործի նյութերի համաձայն, տեղեկանալով կատարվածի մասին, Բ. Գալստյանի ազգական Ռ. Թադևոսյանն ու նրա ընկեր Ա. Մուրադյանը գնացել են Հ. Սիլիզյանի հետևից և վիճաբանել նրա հետ՝ այդ ընթացքում կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Հ. Սիլիզյանի եւ վերջինիս հոր նկատմամբ։

Բ. Գալստյանը, Ռ. Թադևոսյանը և Ա. Մուրադյանը հեռացել են միայն այն բանից հետո, երբ Հ. Սիլիզյանին հաջողվել է զանգահարել վերադասին եւ զեկուցել կատարվածի մասին։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ Ռ. Թադևոսյանին և Ա. Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031