Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի րոպե նայեք իմ աչքերին». Համայնքի ղեկավարը տարաձայնություններ ունի բնակիչների հետ (Տեսանյութ)

Օգոստոս 20,2013 16:50

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն այսօր այցելեց Կոմիտասի 5 հասցեի բնակիչներին, լսեց նրանց դժգոհությունները:

«Ստեղ, որ փոքր շենք ա կառուցվում, ձեզ ի՞նչ ա խանգարում»,- հարցրեց պարոն Անտոնյանը բնակիչներին:

karucvox shenqyԲնակիչներից մեկը ներկայացրեց իրենց մտահոգությունները. «Շենքի շինարարական աշխատանքների արդյունքում մեր շենքերի հատկապես առաջին մուտքը լուսավորությունից զրկվում է: Մեր եւ նորակառույց շենքի միջեւ ընկած հեռավորությունն էլ, իրոք, այնքան փոքր է: Առանց այդ էլ անցնել չենք կարողանում: Խնդիրները շատ են, շինարարության պատճառով մեր շենքերի հիմքը թուլանում է, անընդհատ ցնցումների մեջ ենք»:

Համայնքի ղեկավարը հետո դիմեց մյուս բնակիչներին, ասաց` դուք էլ խոսեք. «Սաղ լսեմ, որ բոլորին պատասխանեմ»:

Բնակիչներից մեկին էլ նախատեց, երբ նա իրեն արհամարհված շենքի բնակիչ համարեց. «Արհամարհված չի, լավ էլ հարմարված շենք ա: Արհամարհված լիներ, էդ մուտքերը չէին վերանորոգվի, բակը չէր բարեկարգվի, դուք չէիք արհամարհվի: Թաղապետն անձամբ եկել, ձեր հետ խոսացել ա, թաղապետին էլ ասել ես` քո տղեն ա»:

bnakichneri boxoqՊարոն Անտոնյանը հետո վստահեցրեց, որ կառուցվող շենքը դժգոհող քաղաքացիների շենքերից 6 մետր հեռավորության վրա է կառուցվում. «Շինարարական աշխատանքները միլիգրամ անգամ որեւէ շենքի սեյսմակայունությանը կամ շենքերի հիմքերի հետ կապված խնդիրներ չի առաջացնում: Ընդհակառակը, մի տեղ հնարավոր ա, որ շենքն ավելի խորն ա լինելու, ավելի ամուր հիմքով շենք ա կառուցվում, դա ամրապնդելու ա նաեւ այս շենքի սեյսմակայունությունը… ընդհանրապես ձեր շենքի լուսավորությանը չի խանգարելու, էն ծառերն ավելի շատ ձեր շենքին կխանգարեին, քան այս շենքը, որ պիտի սարքվի: Լուսավորության խնդիր ընդհանրապես չի առաջացնի»:

Համայնքի ղեկավարը նաեւ ասաց, որ նախկինում այդտեղ նախատեսված էր 14 հարկանի շենք, բայց քաղաքապետի ու բնակիչների հետ հանդիպումից հետո, որոշվեց` ոչ ավելի, քան 7 հարկը. «50 մետր բարձրության շենք էր նախատեսված կառուցել: Քաղաքապետը լսել է բնակիչներին եւ նրանց խնդրանքին ընդառաջելով` պահանջել է, որ շինարարը նախատեսված շենքի ուղիղ կեսը կառուցի»:

Պարոն Անտոնյանը հիմնավոր չի համարում բնակիչների բողոքը. «Բողոքի մասնակիցներից միայն 2-3 են բնակիչներ, որոնց հետ ես հանդիպել եմ, ցույց եմ տվել` ինչպես է կառուցվում եւ նրանց հետ համաձայնություն է եղել, մնացածն էստեղի բնակիչները չեն: Շինարարությունը կատարվում է օրենքի սահմաններում»:

«Ո՞նց թե համաձայնել են, ես չգիտեմ` ինչ համաձայնության մասին է խոսքը»,- զայրացավ բնակիչներից մեկը:

«Չգիտեմ` դուք ով եք»,- զարմացավ պարոն Անտոնյանը:

«Ոնց` չգիտեմ: Ես էս շենքի բնակիչ եմ, ուրեմն անձնագրո՞վ պիտի ման գամ, որ դուք ճանաչեք»:

Բնակիչներն էլ հերքեցին, որ համաձայնություն է եղել:

«Մի րոպե նայեք իմ աչքերին: Մենք բանավոր համաձայնության չե՞նք եկել»,- հարցրեց համայնքի ղեկավարը:

Բնակիչներն էլ` ո~չ, ո~չ , համաձայնություն չի եղել գոռացին ու պահանջեցին. «Դուք բերեք օրենքով հաստատված նախագիծը, որը կհամապատասխանի քաղաքաշինական բոլոր նորմերին, եւ այլեւս ոչ մի խոսակցություն չի լինի»:

Պարոն Անտոնյանն էլ խոստացավ. «Ուրեմն նախագիծը կա, ես անձամբ կբերեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gevorg says:

    В Aрабкирском районе творится такой хаос! посмотрите на крыши все понастроили мансарды !
    схема очень простая взятка участковому милиционеру! взятка (tagapetaranu) немного денег для узаконивание! а господин Антонян хороши tagaped! к сожалению я не открываю новую америку !все знают обетом! но кто платит тот всегда прав! так было так и будет к сожалению:(( !

  2. Համլետ says:

    Սա լրիվ տեղավորվում է ,,Սերժն ու իր 40 ավազակները,, ցուցակի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031