Լրահոս
Օրվա լրահոսը

Համասեռամոլներն անկողնում ինչ ուզում են՝ թող անեն. Ահարոն Ադիբեկյան

Օգոստոս 20,2013 16:42

«Ունենք ավանդույթներ, որոնք չեն փոխվում: Մենք դուրս ենք գալիս բնապատմական պրոցեսից, դառնում պատմական նոր մուտանտ: Սակայն մեր լեզուն միասեռ է, մենք ավանդապաշտ ենք, մեզանում գենդեր չկա. գենդերը պահանջում է հավասարություն ամենուրեք: Մենք արական մշակույթ ենք: Օրենքը կարելի է ընդունել, բայց արդյոք այն կիրականանա՞»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ կինն ունի շրջանակ, որտեղ միայն ինքն է որոշում կայացնում, տղամարդն էլ իր շրջանակն ունի: Եթե վերցնենք քաղաքականությունը, որպես ծայրագույն դեպք, ապա շատ ճիշտ կլինի, եթե կինն էլ ղեկավար նշանակվի, մեզ կին գյուղապետեր, մարզպետեր են պետք.

«Օրենքի խնդիրն է՝ անկախ սեռից, եթե անձն ուզում է գրավել այսինչ տարածքը, պետք է գնա և գրավի: Օրենքի ընդունման մեջ վտանգ չեմ տեսնում, եթե մենք լինեինք օրինապաշտ, օրենքներով կարող էինք շատ բան փոխել, բայց մեր պարագայում մտահոգվելու կարիք չկա»:

Պրն Ադիբեկյանը կարծում է, որ ավանդույթային բարդույթներ ունենք, կինը արտոնությունների իրավունք ունի.

«Տնտեսական անհավասարությունները պետք է վերացնել, արժե պայքարել: Մենք հետ ենք ընկնում ազգային մշակույթից: Կինը, եթե ցանկություն ունի, թող նստի ցանկացած պաշտոնի: Ընտանիքը պետք է դիտել կենսաբանական՝ տղամարդու և կնոջ կապ: Երկու համասեռամոլ կարող են ստեղծել ոչ թե ընտանիք, այլ զույգ: Այս պարագայում երեխա որդեգրելը պետք է բացառել: Եթե մայրը դառնում է համասեռամոլ, նրանից երեխային պետք է վերցնել, տանել մանկատուն»:

Բանախոսը պնդում է, որ ովքեր ունեն բնածին արատներ, պետք է իրենց տարածքներում ապրեն և ընդհանուր ջուրը չպղտորեն: Համասեռամոլներն անկողնում ինչ ուզում են՝ թող անեն, դա իրենց անձնական գործն է, մենք չենք կարող բոլորին նույն սանրվածքով սանրել:

Karine Hakobyan«Բարեփոխում» հ/կ-ի նախագահ, ընտանիքի, երեխաների և գենդերային հարցերով նախկին սոցապ փոխնախարար Կարինե Հակոբյանի համոզմամբ՝ գենդերային քաղաքականության խնդիրն անկախության առաջին տարիներից ձևավորվեց և խնդրին լուծում տրվեց.

«Հայաստանում չէր խանգարի նման օրենքների գոյությունը, «գենդեր» ձևակերպումը փոխվել է, այն կորցրել է ինքնությունը՝ դառնալով վտանգավոր: Խնդիրը պետք է դիտարկել համաշխարհայնության և ծայրահեղականության համատեքստում: Ողջ խոսակցությունը սկսվել է ձեռքբերովի բառից, որը զուտ բառ չէ, երևույթ է: Կնոջ և տղամարդու առողջ հարաբերությունների շնորհիվ է, որ ազգը վերարտադրվում է: Ներկայումս օրենքներ մշակելիս անտեսված է երեխայի անվտանգությունը. այսպիսով նրանց համար ստեղծվում է էլ ավելի վտանգավոր միջավայր»:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Եթե դա մեզ նույնիսկ չի սպառնում (ըստ Ա. Ադիբեգյանի), որովհետև մենք արական ցեղ ենք և ունենք արական կուլտուրա, միժնույնն է, ինչու? ռիսկի դիմել: Ավելի լավ է չնդունել այդ օրենքը ու հերթական անգամ չթորձել ,,մեր բախտը”, որը` իմ կարծիքով` այդքան էլ բարիացակամ չի եղել հայ ժողովրդի համար: Հետո ես ուզում եմ դիմել պ-ն Ադիբեգյանին` հարցնելով. այդ որ եվրոպական երկիրն է, որ ունի այդ ձեր նշած իգական կուլտուրան: Մեզ ծանոթ մարդկային պատմության մեջ, միշտ էլ եղել է ,,արական կուլտուրա”, շատ քիչ ցեղեր են, որ ունեցել են մայրիշխանություն: Պ-ն Ադիբեգյան, ասեք այն ինչ մտածում եք, և երբեք այն` ինչ հարմար են գտնում: Այստեղ իրոք վտանգ կա և դուք դա շատ լավ եք տեսնում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031